Լրահոս 24/7

Երևանի ամանորյա ձևավորման համար նախատեսված է 549.7 մլն դրամ

«Ես համոզված եմ՝ եթե ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովել, եթե ուզում ենք՝ երևանցիներն նոր տոնակատարություն ունենալ, պետք է ամեն տարի ոչ թե բյուջետային առումով ավելի ծախսել, այլ՝ շարունակենք թեկուզ նույն գումարը ծախսելով, ավելի ընդլայնենք շրջանակը»,- հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, պետք է շարունակական ներդրումներ իրականացնել, որպեսզի տարածաշրջանի մակարդակով ձեռքբերում ունենալ։

Գրիգորյանը մի քանի ցուցանիշ է հրապարակել։

2022-23թթ ծախսվել է 590 մլն 999 հազար դրամ.

«Սա այն տարին էր, երբ շատ գումար ներդրեցինք, սարքավորումներ ձեռք բերեցինք, որոնք արդեն երրորդ տարին է՝ օգտագործում ենք»,- ասել է նա։

2023-24թթ ծախսվել է 626 մլն 926 հազար դրամ.

«Անցած տարի էլ ձեռք ենք բերել Սուրբ ծննդյան տոնավաճառի տնակները, որ անցյալ տարի էլ ենք օգտագործել, այս տարի էլ ենք օգտագործում»,- նշել է նա։

Գրիգորյանը շեշտել է, որ այս տարի ավելի քիչ գումար է նախատեսված ծախսել, քան նախորդ տարի.

«Այս տարի ծախսելու ենք 549 մլն 706 հազար դրամ»։

Նրա խոսքով, այս տարի ցանկացել են թարմացնել գլխավոր տոնածառը, սակայն մրցույթը չի կայացել.

«Մենք հիմա 18 մլն դրամ ենք ծախսում, որոշ խաղալիքներ ենք ձեռք բերելու, որ տոնածառի տեսքը ապահովենք։ Նախորդ տարի մի հատված կար, որ լայն հանրությունը չէր նկատել, ես նկատել եմ՝ ճյուղերը նոսրացել էին»։

Ըստ նրա, հիմա 18 մլն դրամով այդ հարցը կլուծեն.

«Բայց եկող տարի ամբողջությամբ կթարմացնենք»։

Գրիգորյանը շեշտել է, որ նոր տոնածառ չենք գնելու, այլ օգտագործվելու է 2018թ. գնվածը։

Թիվ 1

Recent Posts

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

12 minutes ago

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

24 minutes ago

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

42 minutes ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

53 minutes ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

1 hour ago

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…

1 hour ago