Լրահոս 24/7
20.11.2024

Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաքը»

Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաքը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:

Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը նախագծվել է որպես Ակադեմիական քաղաք, որովհետև հիմնական ինստիտուցիոնալ կառույցները, որոնք Թամանյանը նախագծել և տեղադրել է Երևան քաղաքի կենտրոնում, եղել են կրթական հաստատություններ:

Այս համատեքստում, վարչապետը խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման կարևորության մասին, նշել, որ նախագծի հիմնական նպատակը կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր հնարավոր չէ Երևանի կենտրոնում, քանի որ այն Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական:

«Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

«Ակադեմիական քաղաք» նախագծի համատեքստում վարչապետը խոսել է նաև կրթական պրոցեսի տեսանելիության, այսինքն՝ միջազգային կրթական միջավայրի հետ հաղորդակցության, Հայաստանում կրթության որակի և միջազգայնորեն մրցունակ լինելու կարևորության մասին:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կրթական համակարգի կարևորագույն խնդիրը ցանկացած ուսանողի՝ իր ընտրած ոլորտում մրցունակ լինելն ապահովելն է, ինչը նույնպես «Ակադեմիական քաղաք» նախագծի հիմնական տրամաբանությունն է:

«Նաև չմոռանանք սոցիալական բաղադրիչը՝ մենք այսպիսի սկզբունք ունենք, որ որոշակի ՄՕԳ և ավել ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն»,- հավելել է վարչապետը:

Երկրի ղեկավարի խոսքով, «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որոնք այսօր լուրջ հարց են Հայաստանում:Վարչապետն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաք»-ում ստեղծվող միջավայրի առանցքային նպատակներից մեկը հետևյալն է՝ ունենալ Հայաստանում և՛ մեկուսացված, և՛ ինտեգրված տարածք:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մեկուսացվածության նպատակը կրթական պրոցեսը վերոնշյալ աղմուկից հեռու պահելն է: Խոսելով նախագծի ինտեգրվածության մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հիմնականում մեր խնդիրը հետևյալն է, որ մենք հանրապետության ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխենք այնտեղ»:

Նա նաև արձանագրել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի տարածքը գտնվում է երեք մարզերի և Երևան քաղաքի հատման կետում և ապահովված է լինելու տրանսպորտային զարգացած ենթակառուցվածքով:

Վարչապետը խոսել է նաև «Ակադեմիական քաղաք»-ի կլաստերների մասին, նշել այն հանգամանքը, որը հատկապես էական նշանակություն ունի կրթական կլաստերի համար:

«Մենք մտածում ենք, որ ամեն կլաստերն անպայման ունենա ավագ դպրոց: Դուք գիտեք, որ հանրակրթության կարևոր խնդիրներից մեկը մասնագիտական կողմնորոշումն է: Մենք ավագ դպրոցներում շատ ջանք ենք գործադրում, որպեսզի երեխաներին օգնենք մասնագիտական կողմնորոշում ունենալ»,- նշել է երկրի ղեկավարը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի մեջ կա հետևյալ շատ կարևոր տրամաբանությունը, որ ուսանողների մի զգալի մասն իր աշխատանքային առաջին փորձն ունենա հենց «Ակադեմիական քաղաք»-ում, այսինքն՝ կրթական կլաստերի լավագույն ուսանողներն իրենց առաջին աշխատանքային փորձն ունենան այնտեղ:

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացին, նշել, որ «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերը նաև արդեն գործող ուսուցիչների համար է, ովքեր պետք է կրթական տեխնոլոգիաներին անընդհատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան:

Վարչապետն ընդգծել է նաև կրթական հետազոտությունների և տվյալների հավաքագրման կարևորությունը, ինչը կրթական պրոցեսի անբաժան և կարևոր բաղադրիչն է:

Լրահոս
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
19:51
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
16:46
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
15:18
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
13:33
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
13:12
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
12:01
ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53
Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36
Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59
Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38
Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06
Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04
ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53
«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել. Պապոյան