Լրահոս 24/7
21.11.2024

Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու. վարչապետ

Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում գործունեության և ներդրման համար:

«Պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեության ծավալը մեծ է: Նրա նախարար եղած շրջանում ահռելի ծավալի շինարարական աշխատանքներ են սկսվել, իրականացվել և ավարտվել, որոնք ըստ էության, այսօր երևում են հանրապետության բոլոր մարզերում, բոլոր համայնքներում:

Ես կուզեմ ընդգծել պարոն Սանոսյանի ներդրումը և գործունեությունը հատկապես 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և տեղավորելու, նրանց կարճաժամկետ կարիքները հասցեագրելու գործում և նաև այս տարի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի արագ արձագանքման գործում»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակում ծավալած համատեղ գործունեությանը՝ վարչապետը նաև նշել է, որ Գնել Սանոսյանը քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկը լինելով, ունի կազմակերպչական մեծ կարողություններ և հույս հայտնել, որ այս առիթը կօգտագործվի, որպեսզի քաղաքական կազմակերպչական աշխատանքի վրա առնվազն մի որոշ ժամանակ Գնել Սանոսյանն ավելի մեծ ուշադրություն և ժամանակ տրամադրի:

Ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում:

«Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու»,- ասել է վարչապետը և հավելել, որ Դավիթ Խուդաթյանը բավականին երկար ժամանակ զբաղեցրել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը, գրեթե մեկ տարի Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, որը նույնպես պակաս կարևոր փորձառություն չէ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախարարության օրակարգը մեծ է, ռազմավարական և համոզմունք հայտնել, որ Գնել Սանոսյանն ունենալով հնարավորությունների և խնդիրների մասին ահռելի ծավալի ասելիք, պատրաստակամ կլինի դա կիսել, իսկ Դավիթ Խուդաթյանը պատրաստակամ կլինի դրանք լսել, ընդունել և հետևություններ անել:Գնել Սանոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ՏԿԵ նախարարի պաշտոնն իրեն վստահելու, համատեղ աշխատանքի համար:

«Ոչ միայն նախարարության ընթացիկ աշխատանքներն ու ոլորտներն են շատ, և այդ ոլորտներում փորձել ենք բազմաթիվ աշխատանքներ անել, այլ նաև մի շարք չպլանավորված բարդագույն իրավիճակներ են եղել և փորձել ենք գործընկեր գերատեսչությունների, նախարարության ոլորտային գործընկերների, մարզպետների, համայնքապետերի հետ այդ աշխատանքները կազմակերպել»,- ասել է Գնել Սանոսյանը և կարևորել այն հանգամանքը, որ նորանշանակ նախարարը տարածքային կառավարման ոլորտից է, ինչն արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարևոր է:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարության աշխատակազմին իրականացված աշխատանքի համար:

«Տարբեր ոլորտներում բազմաթիվ աշխատանքներ են արվել, աշխատանքներ կան ավարտվել են, աշխատանքներ կան ընթացքի մեջ են, նոր պլանավորած աշխատանքներ կան, որոնք համոզված եմ, որ պարոն Խուդաթյանի գլխավորությամբ կշարունակվեն լավագույն կերպով»,- ասել է Գնել Սանոսյանը և պատրաստակամություն հայտնել ոչ միայն կիսվել անհրաժեշտ ինֆորմացիայով, այլև փորձել աջակից լինել ծրագրերի առաջընթացին:

Դավիթ Խուդաթյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար:

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվությամբ և գործընկերների հետ համատեղ աշխատանքով պատրաստ ենք լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջ: Նաև շնորհակալ եմ պարոն Սանոսյանին համատեղ երկար, արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է նորանշանակ նախարարը:

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը