Լրահոս 24/7
21.11.2024

Երկու մարզում կներդրվի աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ

Կառավարության որոշմամբ կապահովվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի բնականոն ընթացքը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել հանրապետությունում առաջին, ԵՄ չափանիշներին համապատասխան, սանիտարական աղբավայր, աղբի փոխաբեռնման կայաններ, ինչպես նաև երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ:

Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլնը` դրամաշնորհ:

Ծրագրի շրջանակում կառուցվել են Հրազդան համայնքի տարածքում առաջին սանիտարական աղբավայրը՝ իր համապատասխան ենթակառուցվածքներով և Ակունք ու Մարտունի բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանները։

Միաժամանակ, ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդրման համար մշակվել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, որոնց հիման վրա մշակվել է աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող հատուկ տեխնիկայի, աղբատար մեքենաների ու աղբամանների բնութագրերը, քանակը և տեղաբաշխման սխեմաները և իրականացվել են վերջիններիս գնման գործընթացները։

Արդեն իսկ ձեռք են բերվել 28 աղբատար մեքենա, 6000 աղբաման, աղբավայրի շահագործման համար տոփանիչ մեքենա, բուլդոզեր, ամբարձիչ, ինքնաթափ բեռնատար, կեղտաջրերի հավաքման բեռնատար։ Ծրագրի շրջանակում հիմնվել է «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊ ընկերությունը: Որոշմամբ առաջարկվում է ծրագրի մեկնարկի համար ընկերությանը տրամադրել 34,720.9 հազար դրամ:

Լրահոս
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
19:51

Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
16:46

Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
15:18
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
13:33

Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
13:12

ՀՀ-Ադրբեջան սահմանից 30-40մ հեռավորության վրա գտնվող Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական և կարևոր քայլ է. Փաշինյան
12:01

Պետք է շատ ներմուծենք. Պապոյանը՝ ադրբեջանական բենզինի և դիզելի մասին
16:53

Մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը չպետք է լինի. Կարապետյան
16:36

Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է Մայիսի 1-ին նվիրված միջոցառումներին
15:59

Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե
15:38

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ․ Հաջիև
15:35

Wildberries-ը՝ Հայաստանից վաճառքները դադարեցնելու մասին
15:06

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին կբարձրանա 2-4 աստիճանով
14:44

ԱՄՆ-ն թույլատրել է մոտ ապագայում Իրանին նոր հարված հասցնել
14:04

«Ջերմուկի» հետ կապված ամեն ինչ նորմալ է, այդպիսի հարցե՞ր ենք լուծել.  Պապոյան
13:53