Լրահոս 24/7
22.11.2024

Հարկային թափանցիկությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն

Հարկային թափանցիկությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է «Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը որպես ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն» խորագրով միջոցառում, որի նպատակն է հասարակությանն իրազեկել հարկային թափանցիկության և որոշակիության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին։

Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, կոմիտեի մի շարք աշխատակիցներ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդգծել է, որ հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար ոչ միայն ռազմավարական առաջնահերթություններ են, այլև արդյունավետ հարկային քաղաքականության, պետության և հասարակության միջև վստահելի կապի ստեղծման հիմքեր։

«Հարկային թափանցիկության ապահովման տեսանկյունից ՊԵԿ-ը կարևորում է հանրային հաշվետվողականությունը և ապահովում է իր գործունեության արդյունքների հրապարակայնությունը»,- նշել է Ռաֆայել Գևորգյանը։

Հավատարիմ լինելով հարկային թափանցիկության և որոշակիության սկզբունքներին՝ ՊԵԿ-ը ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ։

Մասնավորապես, 2020 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, որոնք բացի ֆիսկալ գործառույթից, ունեն հարկային կարգապահությունը բարձրացնող և զսպող բնույթ։

Միաժամանակ, համակարգի կայացմանը զուգահեռ, 2024 թվականից ուժի մեջ է մտել հարկային մարմին-հարկ վճարող համագործակցության նոր գործիք՝ նախնական գնագոյացման համաձայնությունը, որը հնարավորություն է տալիս ոչ ռեզիդենտ անձանց հետ իրականացված վերահսկվող գործարքների մասով, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ճշգրիտ կիրառմամբ նախապես նվազեցնել հարկային ռիսկերը և ապահովել գործարքների համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին։

Այս ուղղությամբ հարկային մարմնում իրականացվում են կարողությունների զարգացման լայնածավալ աշխատանքներ, մասնավորապես, Իտալիայի հարկային մարմնի ներկայացուցիչները ՊԵԿ աշխատակիցներին են փոխանցելու իրենց փորձը։

Հայաստանն արդեն իսկ հաջողությամբ ներդրել է ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի նվազագույն ստանդարտը՝ հարկ վճարողների այլ երկրներում գործունեություն իրականացնելու ժամանակ այդ երկրների հարկային մարմինների հետ խնդիրներ ունենալու դեպքում՝ վեճերի կարգավորման փոխհամաձայնեցման ընթացակարգը:

Հանդիպմանը քննարկվել են նաև փոխհամաձայնեցման ընթացակարգին (Mutual Agreement Procedure (MAP)) և նախնական գնագոյացման համաձայնագրին (Advanced Pricing Agreement (APA)) առնչվող հարցեր՝ Հայաստանում հարկային կարգապահության ամրապնդման, հարկային վեճերի նվազեցման ու մրցունակ բիզնես միջավայրի խթանման նպատակով:

Միջոցառումն անցկացվել է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի «Հարկերը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության շրջանակներում։

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը