«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Անգրագիտությունը պետք է ամբողջությամբ արմատախիլ արվի հասարակության միջից։
Յուրաքանչյուր քաղաքացի՝ դպրոցից սկսած մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելը, պետք է հնարավորություն ունենա ստանալու որակյալ կրթություն։
▪️Ոչ մի դպրոց չպետք է փակվի, բոլոր գյուղերը պետք է ունենան գործող դպրոց և մանկապարտեզ՝ անկախ երեխաների քանակից։
▪️Ոչ ոք չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից՝ ելնելով ֆինանսական վիճակից։
▪️Բոլոր բուհերը պետք է ունենան անվճար ուսանողական հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար»։














