Լրահոս 24/7
26.11.2024

ՀՀ-ի համար մեծ հաղթանակը դարձել է ազգային գիտակցության անբաժանելի մասը. Մամիջանյան

ՀՀ-ի համար մեծ հաղթանակը դարձել է ազգային գիտակցության անբաժանելի մասը. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին իր ելույթը։

«Նախ և առաջ թույլ տվեք Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից շնորհակալություն հայտնել այս հանդիպման կազմակերպիչներին նման նշանակալից թեմայի քննարկման հնարավորության համար։

Այսօր, խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի մասին, մենք ոչ միայն հիշում ենք անցյալը, այլև քննարկում դրանից քաղած դասերը, որոնք կարևոր են և՛ մեր ներկայի, և՛ մեր ապագայի համար: Մեր համաժողովի թեման ընդգծում է, որ խորհրդարանների, խմբակցությունների և քաղաքական դաշինքների փոխգործակցությունը ոչ թե պարզապես կառավարման գործիք է, այլև պատմական հիշողությունը պահպանելու և մեր երկրների միջև առկա բարեկամությունն ամրապնդելու հզոր ռեսուրս։

Հայաստանի համար, ինչպես Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, Մեծ հաղթանակը դարձել է ազգային գիտակցության անբաժանելի մասը։ Իմ երեք մեծ պապերը եղել են ռազմաճակատում, որոնցից մեկը՝ Թամանյան դիվիզիայի կազմում։ Հաղթանակի օրը մեր ընտանիքի համար միշտ եղել է, կա և կմնա հարազատ տոն։

Մեր պապերն ու նախապապերը ուս-ուսի պաշտպանել են մեր հայրենիքը։ Ռազմավարական դաշնակցային հարաբերություններն այժմ էլ կապում են իմ երկիրը Ռուսաստանի հետ՝ բարեկամության և ընդհանուր պատմության անկոտրում շղթայի պես։ Ընդհանուր շղթայի ամրությունը կախված է դրա յուրաքանչյուր օղակից: Եվ նշանակություն չունեն այդ օղակների ո՛չ չափը, ո՛չ տեղակայումը. եթե դրանցից որևէ մեկը թուլանա, կթուլանա նաև ամբողջ շղթան: Սա պետք է հիշենք բոլորս։

Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել։ Գործընկերներիս հանդեպ հարգանքից ելնելով` ես չեմ շեղվի մեր հանդիպման թեմայից, բայց չեմ էլ կարող չընդգծել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հայ ժողովրդի զավակները պետք է հնարավորություն ունենան գերությունից վերադառնալու իրենց հայրենիք։ Միայն այդ դեպքում մենք կտեսնենք, որ մեր հարևանները, ինչպես և մենք, փորձում են պաշտպանել մեր տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել խաղաղության պայմանագիրը և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։

Միջխորհրդարանական համագործակցությունը եզակի հնարավորություններ է ստեղծում մեզ համար։ Սա հարթակ է, որտեղ խմբակցություններն ու քաղաքական դաշինքները կարող են հանդես գալ որպես մեկ միասնական ճակատ՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար: Եվ Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանումը պետք է այդ նպատակներից մեկը լինի։ Միասին մենք կարող ենք մշակել կրթական համատեղ նախագծեր, աջակցել պատմական հետազոտություններին, կազմակերպել միջազգային համաժողովներ՝ աշխարհին հիշեցնելու համար, որ հաղթանակը ընդհանուր էր և պատերազմի դասերը պատկանում են բոլորին։

Հավերժ փառք հերոսներին։
Փառք Մեծ Հաղթանակին»։

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը