Categories: Facebook

ԱԱԾ-ն շարունակում է խաղալ հանրային տրամադրությունների հետ․ Դավիթ Պետրոսյան

 

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քիչ երկար եմ գրել։

Այն, որ հեղափոխությունից հետո գլխավոր մարտահրավերներից մեկը կոռուպցիայի դեմ համակարգային պայքարն է, նորություն չէ, այն, որ կապ չունի, թե ով է ներքաշված կոռուպցիոն գործարքի մեջ՝ բարեկամդ, եղբայրդ, նա պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրի նույնպես նորություն չէ։ Բայց ես այլ բանի մասին եմ ուզում գրել։

Երեկ հանդիպեցի շատ գրառումներ, որտեղ զգում և հասկանում էի, որ մարդիկ այս դեռ ամբողջովին չբացահայտված գործը (շատ կասկածելի մի շարք հանգամաներով) փորձում են օգտագործել ցույց տալու համար, թե իրենք ինչքան արդար են ու սկզբունքային։ ԱԱԾ հաղորդագրությունները այնպես էին տարածվում, կարծես, ԱԱԾ-ում լուրջ բարեփոխումներ են իրականացվում։ Ավելի կոնկրետ այս դեպքը առիթ հանդիսացավ, որ մարդիկ ևս մեկ անգամ, այդ թվում իշխանության, իշխող կուսակցության ներկայացուցիչներ, ցույց տան, թե իրենք ինչքան մաքուր ու արդար են։ Նշեմ, որ սա առաջին դեպքը չէ։

1- Թիմակից ընկերների նկատմամբ պետք է բազիսային վստահություն լինի, եթե հաստատված չէ, պետք չէ նրան օգտագործել ու «ռեյտինգ» հավաքել։ Սկզբունքայնությունը պետք է ցույց տալ, երբ պարզվի, որ անձը իսկապես մեղավոր է։ Իսկ մինչ այդ կարելի է ուղղակի սպասել, մտածել ու հասկանալ։ Վատ չէր լինի, եթե լիներ նման բացահայտ մտահոգվածություն ուժային, դատական մարմիններում իրական ռեֆորմներ անելու հետ կապված։

2- Այո, ցավոք հեղափոխությունը դեռ չի կարղանում արմատախիլ անել այն խոսակցությունները, կասեի նույնիսկ կարծրատիպը, որ իշխանությունը փչացնում է, շատերը չեն կարող դիմանալ գայթակղությանը․․․․․․ Եթե մենք այս խոսակցություններին տուրք տանք ու ամեն դեռ չքննված, չապացուցված գործ պրոյեկտենք իր մեջ, ապա այդ կարծրատիպը կմոտեցնենք իրականությանը։ Այս քայլով մենք լցնում ենք մի ջրաղաց, որ հեղափոխության հռչակած արժեքներին դեմ է ու հակասող, մեր ժողովրդի ինքնագնահատականին լուրջ հարվածող։ Ես վստահ եմ, որ կան անկաշառ մարդիկ ու իրենք քիչ չեն, քաղաքականությունն էլ անբարոյականություն չէ, ուղղակի անբարոյականներրը՝ իշխանություն ու փողի ձգտող, կարող են մտնել և փչացնել։

3- Երիտասարդ կադրերի հետ կապված, էլի սկսեց զարգանալ այն խոսակցությունը, բա դե ջահել են, էլ ո՞նց պիտի լիներ։ Այո, համամիտ եմ յուրաքանչյուր պաշտոնի նշանակելիս պետք է հասկանալ, թե ինչ չափանիշներ են կիրառվում, այո, տարիքը օբյեկտիվորեն դեր ունի, բայց էլի լցնել այն ջրաղացը, որ դե տարիքից ա, առվազն լուրջ չի։ Տարիքով անել ենթադրություններ ու հետևություններ անիմաստ գործ է։ Կան երիտասարդներ, որ շատ լավ էլ աշխատում են ու լիքը տարեց, «փորձառու» մարդկանցից հազար անգամ սկզբունքային են։

4- ԱԱԾ-ն։ ԱԱԾ-ն շարունակում է խաղալ հանրային տարամդրությունների հետ, հայտարարություններն էլ, ոնց որ գեղարվեստալան ֆիլմի անոնս լինեն։ Չեմ կարող հասկանալ նաև այն մարդկանց, որ հալած յուղի պես ընդունում են ԱԱԾ-ի ասածները, իմ համար այն շարունակում է մնալ նախկին ռեժիմից մնացած կառույց, որը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Կներեք ԱԱԾ չէ, ԿԳԲ։

5- Եթե դեպքը հաստատվեց պետք չէ մի հոգու ուղղակի պատժել ու ասել, որ տեսաք, հարցը լուծվեց, պետք է խորքային գնալ, հասկանալ կապերը, պարզել, թե ինչու է համակարգը դեռ այն վիճակում, որ մարդիկ կարող են գնալ նման քայլերի ու բացել ամբողջ կծիկը։ Չմոռանանք, որ հենց համակարգերն են մարդկանց փչացնում (սա ընդհանրական սահմանում է, իսկ բացառություններ միշտ կան)։

Իհարկե, ես լուրջ կասկածներ ունեմ, թե գործը ոնց պետք է քննվի, ու արդյոք ԱԱԾ-ն օբյեկտիվ հարցին կնայի։ Դրա համար կարծում եմ, որ պետք է զգոն լինել ու հետևել, թե ինչ է լինում։

Գևորգ Լոռեցյան, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։

editors

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

4 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

5 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

6 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

8 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

8 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

9 hours ago