Լրահոս 24/7
27.11.2024

Պետությունը կաջակցի մշակող արդյունաբերության ոլորտին

Պետությունը կաջակցի մշակող արդյունաբերության ոլորտին

Հայաստանը 2022 թվականի հունվարից դուրս է եկել Եվրոպական միության արտոնյալ առևտրի ռեժիմից՝ GSP+ համակարգից, որը հնարավորություն էր տալիս Հայաստանում արտադրված ավելի քան 6000 ապրանքատեսակ արտահանել Եվրոպական միության երկրներ՝առանց մաքսատուրքի կամ նվազեցված մաքսատուրքով:  

Արտոնյալ համակարգից դուրս գալն իր ազդեցությունն է ունեցել ապրանքների արտահանման վրա, նվազել են անգամ որոշ ընկերությունների արտադրական ծավալներ: Արդյունքում պետությունը որոշել է աջակցել տնտեսավարողներին՝ հայկական արտադրանքը եվրոպական շուկայում գնային առումով մրցունակ դարձնելու համար:

«Արմենպրես»-ը նոր նախաձեռնության վերաբերյալ զրուցել է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ:  «Հայաստանը դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման արտոնյալ ռեժիմ ուներ ժամանակին։

Քանի որ Հայաստանում տնտեսական ցուցանիշների բարելավման արդյունքում մենք անցանք այն շեմը, որից ցածր երկրներն են օգտվում այդ արտոնությունից,  Հայաստանն այլևս չի համարվում նմանատիպ երկիր:  Եվ, բնականաբար, արտոնությունը չի կիրառվում: Դա որոշակի անդրադարձ է ունեցել մեր ապրանքների արտահանման վրա դեպի Եվրամիության երկրներ:

Հաշվի առնելով, որ կառավարության քաղաքականությունը միտված է նաև արտահանման դիվերսիֆիկացմանը՝ այս փուլում նախատեսվում է աջակցության այնպիսի գործիքների ներդրում, որոնք որոշակիորեն կկոմպենսացնեն այն բացասական արդյունքը, որն ի հայտ է եկել արտոնյալ մաքսատուրքերի չկիրառման պայմաններում:

Որոշ գործիքներ կիրառելով՝ կփորձենք հայկական արտադրանքը դարձնել ավելի մրցունակ դեպի եվրոպական շուկա արտահանելու համար»,–ասաց Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը: 

Ըստ նրա՝ առաջին փուլում աջակցություն կտրամադրվի թիրախային համարվող ապրանքների արտահանման համար: Մշակող արդյունաբերության ոլորտի ոչ բոլոր արտադրանքներն են ներառվելու աջակցության շրջանակում: Արտահանման մեջ մեծ մասնաբաժին է ունեցել հանքահումքային արտադրանքը, այսինքն՝ տարբեր մետաղների խտանյութերը:

Ըստ Եգանյանի՝  այս փուլում մետաղների խտանյութերի մասով աջակցություն չի լինի: Էկոնոմիկայի նախարարությունն արդեն e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Արտահանման խթանման նպատակով ներմուծվող երկրի օրենսդրությամբ նախատեսված ապրանքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքի գումարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

 Ըստ նախագծի՝ ԵՄ երկրներ հայկական ծագման ապրանք արտահանելու դեպքում տնտեսավարողը կստանա մաքսատուրքի փոխհատուցում:

Նախագիծը թույլ է տալիս արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և ստանալ փոխհատուցում՝ ներմուծման երկրի օրենսդրությամբ այդ ապրանքի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափին  համապատասխան հաշվարկված գումարի չափով։  Նախարարությունը նախագծում այս նախաձեռնությունը հիմնավորում է հետևյալ կերպ.

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը