Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ որևէ կոռուպցիոն բնույթի երևույթների հետ առնչություն չի ունեցել, ավելին նշել է, որ իր առաջնային խնդիրը կոռուպիցայի դեմ պայքարն է։
«Ինձ առաջին հերթին հետաքրքրում է իմ գործառույթները պատշաճ կատարել։ Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել։ Առաջին հերթին կապեք պետության հետ»,- ասաց նա։














