Լրահոս 24/7
29.11.2024

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը

Նոյեմբերի 25-29-ն Ասունսիոնում (Պարագվայի Հանրապետություն) անցկացվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի տարեկան համաժողովը, որի շրջանակում նոյեմբերի 25-ին կայացել է նաև Ասիական նախաձեռնության 7-րդ բարձրաստիճան հանդիպումը: Այդ մասին հայտնում են Պետեկամուտների կոմիտեից:

Համաժողովը վարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ մեկ անգամ ևս շեշտադրելով Ասիայի նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար: Հանդիպումը նշանավորվել է նաև դիտորդ երկրների աննախադեպ մասնակցությամբ և բարձրացված հարցերի կարևորությամբ:

Իսկ ՏՀԶԿ գլոբալ ֆորումի տարեկան համաժողովում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել որպես պանելային մասնակից։ Ընդգծելով գլոբալ ֆորումի կողմից կրիպտոակտիվների հաշվետվողականության ստանդարտի մշակման և ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքների կարևորությունը՝ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ստանդարտի ներդրման հաջողությունն ավելի սահուն և արդյունավետ կլինի բոլոր երկրների կողմից այն հնարավորինս արագ ընդունելու դեպքում:

Հաջորդ պանելային մասնակցությունը վերաբերում էր տեղեկությունների փոխանակման կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հատկապես տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում: Քննարկմանը ՀՀ ներկայացուցիչը կարևորել է միջազգային համագործակցության նման ձևաչափի նշանակությունը, ինչն ավելի թիրախային և արդյունավետ է դարձնում տեղեկությունների փոխանակման գործընթացը: Ներկայացվել է, որ տեղեկությունների փոխանակումը վերջին տարիներին բավականին արդյունավետ կիրառվում է ՀՀ հարկային մարմնի կողմից, և այս ուղղությամբ արձանագրվել են մի շարք հաջողություններ։ Միաժամանակ ընդգծվել է, որ տեղեկությունների փոխանակման համակարգի կայացումը աննախադեպ ազդեցություն ունի նաև հարկային կարգապահության բարձրացման հարցում:

Պանելային քննարկման մասնակիցները միաձայն համաձայնել են, որ գլոբալ ֆորումի բոլոր անդամների միջև արդյունավետ համագործակցությունը կարևոր նախադրյալ է թե՛ առանձին վերցրած երկրների հարկային եկամուտների հավաքագրման, թե՛ առհասարակ, համաշխարհային եկամտի հավաքագրման հարցում:

Նշենք, որ Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում ավելի հասցեական դարձնելու նպատակով: Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումը՝ 171 անդամ երկրների մասնակցությամբ, ներառյալ G20-ի բոլոր երկրները և 23 դիտորդներ, առաջատար միջազգային մարմին է, որն աշխատում է ամբողջ աշխարհում հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների ներդրման ուղղությամբ:

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը