Լրահոս 24/7

Հայաստանը Դելփյան խաղերում մեդալներ ու դիպլոմներ է նվաճել

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում էլ Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիրներ՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Խաղերին մասնակցել են շուրջ 600 պատանիներ և երիտասարդներ ԱՊՀ անդամ պետություններից, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի ներկայացուցիչներ:

Հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի և Բենինի պատվիրակությունները։

Խաղերն անցկացվել են Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում՝ 10 անվանակարգերում:

ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է 6 մասնակից՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

7 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago