Լրահոս 24/7

Էրդողան-Պուտին. «խուլի եւ համրի երկխոսությու՞ն»

Սիրիայում իրավիճակի կտրուկ եւ ընդգրկուն սրացումից մեկ շաբաթ անց թուրքական կողմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին կայացել է Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Այդ մասին ՏԱՍՍ-ի տարածած հաղորդագրությունը շեշտում է, որ Վլադիմիր Պուտինը «կարեւորել է սիրիական պետության դեմ ահաբեկչական խմբավորումների ագրեսիայի անհապաղ դադարեցումը»:

Ռուսաստանի նախագահը նաեւ ընդգծել է, որ պետք է «համակողմանի օժանդակություն ցուցաբերել օրինական իշխանությունների ջանքերին՝ երկրի ամբողջ տարածքում վերականգնելու կայունությունը եւ սահմանադրական կարգը, այդ թվում՝ տարածաշրջանում Անկարայի հնարավորությունների գործադրմամբ»:

«Երկու երկրների առաջնորդները խոսել են ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Աստանայի գործընթացի շրջանակներում համագործակցության ամրապնդման մասին, ընդգծվել է Սիրիայում իրավիճակի կայունացման գործում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի սերտ կոորդիանցիայի առանցքային նշանակություն»,-Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվությունն ամփոփել է ՏԱՍՍ-ը՝ հղելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Անատոլու» գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում «նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մի կողմից շարունակում է սատարել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, մյուս կողմից ձգտում է այդ երկրում արդարացի եւ երկարաժամկետ կարգավորման»: Թուրքիայի նախագահն ասել է, որ «կարեւոր է դիվանագիտական ավելի տարածություն բացել, եւ սիրիական վարչախումբը պետք է հիմնախնդրի քաղաքական լուծման մասնակից լինի»:

Էրդողանն ամենակարեւորն է համարել ստեղծված իրավիճակում քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումը, որպեսզի «Սիրիան չվերածվի տարածաշրջանում նոր անկայունության աղբյուրի»: Թուրքիայի նախագահը միաժամանակ վերահաստառել է Քրդական բանվորական կուսակցության եւ նրա ճյուղավորումների ենթակայության զինված խմբավորումների դեմ պայքարի վճռականությունը:

Բացառված չէ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը դիվանագիտական առումով արդյունավետ է եղել, բայց նման դեպքերում, որպես կանոն, կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունը կամ նույնական է լինում, կամ իմաստային առումով ընդհանրական: Այս դեպքում, եթե պատկերավոր ասենք, ապա տպավորություն է, թե գործ ունենք «խուլի եւ համրի երկխոսության» հետ:

Թուրքիան արդեն նախագահի մակարդակով մոռացության է տալիս Աստանայի ձեւաչափը եւ այդ շրջանակում Մոսկվա-Անկարա-Թեհրան պայմանավորվածությունները: Բայց եթե Իրանի պարագայում Թուրքիայի արտգործնախարարը խոսել է երկկողմ հարաբերությունների խորացման, անգամ ինստիտուցիոնալացման հեռանկարից, ապա Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Ռեջեպ Թայիփ Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրությունը Սիրիայի հարցում երկկողմ եւ Աստանայի ձեւաչափով քայլերի կոորդինացման մասին ոչ մի հիշատակում չի պարունակում: Թուրքիան նպատակադրվել է Սրիիան «սեփականաշնորհե՞լ»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

5 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

19 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

38 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

50 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago