Լրահոս 24/7
09.12.2024

Ասադի իշխանության անկման պատճառներից մեկը բարոյալքվածությունն էր՝ բանակի շարքերում. Աբրահամյան

Ասադի իշխանության անկման պատճառներից մեկը բարոյալքվածությունն էր՝ բանակի շարքերում.  Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները դեռ շատ կվերլուծվեն, իսկ դրանց հետևանքները երկար զգացնել կտան, սակայն թեմային արժե մեկ այլ դիտանկյունից անդրադառնալ:

Սիրիական բանակը թվաքանակով բավականին մեծ էր և ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, նվազագույն պաշտպանություն ապահովելու սպառազինություն և ռազմական տեխնիկա ուներ:

Սկսած ժամանակակից ՀՕՊ այնպիսի համարգերից ինչպիսին «Պանցիր»-ն է, դեռ չեմ խոսում C-300-երի մասին, վերջացրած հրթիռա-հրետանային այնպիսի համակարգերից, որոնք այսօր էլ ժամանակակից պատերազմներում կիրառվում են` «Ուռագան», «Գրադ», «Դ-20» և այլն:

Ռազմական ավիացիան թեև խնդիրներ ուներ, սակայն հարձակվող ուժերի հնարավորությունների պայմաններում, կարելի էր էֆեկտիվ գործածել:

Մյուս կողմից ահաբեկչական խմբավորումներն էին, որոնք թեև կիրառում էին տարբեր նշանակության ԱԹՍ-ներ, սակայն դրանք անխոցելի չէին, իսկ հիմնական հարվածային ուժը խոշոր գնդացիրներով պիկապ մեքենաներն էին:

Ասադի իշխանության անկման հիմնական պատճառները մի քանիսն էին, սակայն դրանցից կառանձնացնեմ բարոյալքվածությունը, ինչն առաջին հերթին ընդգծված էր բանակի շարքերում:

Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ Սիրիայում ինչպե՞ս և ինչու՞ էր բարոյահոգեբանական վիճակն այդպիսի վատթար մակարդակում, սակայն փաստ է, որ տարիներով կառուցված բանակը մի քանի օրում կազմալուծվեց:

Ես այս մասին շատ եմ խոսում և գրում, որովհետև Հայաստանի իշխանության բառապաշարն ու մոտեցումները ևս բարոյալքման տանող քայլեր են և դա դրսևորվել է ինչպես 44-օրյա պատերազմի տարբեր փուլերում, այնպես 2021-22 թվականների ադրբեջանական ագրեսիայի օրերին:

Քիչ կարևոր է, թե ինչ սպառազինության և ամրությունների է տիրապետում բանակդ, եթե զորքերում բարոյահոգեբանական վիճակը ցածր մակարդակում է:

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը