Լրահոս 24/7

Թուրքիան եւ Իսրայելը Սիրիայում կբախվե՞ն

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի արտգործնախարարությունը, անդրադառնալով Սիրիայի իրավիճակին, գնահատել է Իսրայելի վերջին օրերի գործողությունները եւ դրանք որակել «զավթողական մենթալիտետի հերթական դրսեւորում»: Ավելի ուշ նախագահ Էրդողանը, ընդունելով Անկարայում հավատարմագրված դեսպաններին, Իսրայելի կառավարության այդ քաղաքականությունը բնութագրել է որպես «ոչ մի տեղ չտանող»:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը նույն օրը հերքել է արաբական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, որ իսրայելական «տանկերը Դամասկոսից 20 կիլոմետր հեռավորության վրա են»: Այդ հայտարարությունն, ի դեպ, տարածվել է արաբերեն: Պաշտպանության նախարար Կացն ասել է, որ բանակին հրամայել է ստեղծել ստերիլ գոտի: Նա հիմնավորել է, որ Իսրայելը չի կարող «անտաբեր մնալ իր սահմաններին մոտեցող սպառնալիքի հանդեպ»:

Կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ մամուլին հայտնել է, որ Իսրայելը Սիրիայի տարածքների նկատմամբ ոչ մի հավակնություն չունի, բայց Գոլանի բարձունքներն այլեւս ամբողջությամբ անցել են իսրայելական հսկողության ներքո՝ ներառյալ Հերմոն լեռնազանգվածը: Պաշտոնյայի ասելով՝ Իսրայելը մտահոգված է Սիրիայի ազգային փոքրամասնությունների ճակատագրով: Նա ընդգծել է, որ Սիրիայում պետք է հավասարապես հարգվեն էթնիկ-կրոնական բոլոր խմբերի շահերը: Ընդսմին, իսրայելցի պաշտոնյան հատկապես շեշտել է դրուզների եւ քրդերի իրավունքների պաշտպանության կարեւորությունը:

Վերջին շրջանում թուրքական կողմն Իսրայելին մեղադրել է Սիրիայում քուրդ «ահաբեկիչներին աջակցելու» մեջ: Իսրայելցի անանուն պաշտոնյան բացահայտել է, որ կառավարությունը քրդական շարժումը դիտում է որպես «Իրանի ազդեցության վերահաստատման դեմ պատվար»:

Թուրքիան գերխնդիր է համարում Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդական փաստացի ինքնակառավարման լուծարումը, զինված խմբավորումների ջախջախումը:

Թուրքիայի շահագրգռվածությունը, հավանաբար, նաեւ տնտեսական բաղադրիչ ունի: Սիրիայի անդրեփրատյան տարածքներն էներգակիրների զգալի պաշարներ ունեն: Անկարան հավակնում է լինել էներգակիրների տարանցման «հաբ» եւ այդ լծակն օգտագործել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:

Գազայից Իսրայելի դեմ անցյալ տարվա հոկտեմբերին հարձակումը փորձագիտական մի շարք հեղինակավոր կենտրոններ համարել են Պարսից ծոցի արաբական երկրներից դեպի Եվրամիություն լոգիստիկ նախագիծը տապալելու ծրագրի մաս: Թուրքիան փորձել է այլընտրանքային նախագիծ առաջարկել, որ պետք է անցնի Իրաքի տարածքով: Երեւում է, գաղափարը միջազգային աջակցություն չի ստանում:

Խորքային իմաստով Ասադի հեռացմամբ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի Միջերկրածովյան սուբռեգիոնում ուժերի վերաբաշխում կատարվի: Այս առումով պատահական չէ, որ իսրայելալիբանանյան հրադադարի երաշխավոր է նաեւ Ֆրանսիան:

Փարիզում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Էմանուել Մակրոնն ասել է, որ թեեւ Ֆրանսիան հարգում է միջազգային իրավունքը, բայց Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ձերբակալության որոշումը չի կատարի՝ հաշվի առնելով նրա բարձր կարգավիճակը:

Դժվար է ասել, թե դա իսրայելաֆրանսիական «գործարքի» դրսեւորում է, բայց փաստ է, որ մինչ այդ Մակրոնը Նաթանյահուի ամենախիստ քննադատներից մեկն էր: Ի՞նչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել Ֆրանսիայի եւ Իսրայելի միջեւ: Սիրիայի հարցում Իսրայելի եւ Թուրքիայի հակասությունները սահմանափակվում են միայն քրդերի եւ դրուզների իրավունքների հարցո՞վ: Միամտություն կլիներ ասել, որ պաղեստինցիներին բռնաճնշող Իսրայելը դրուզների եւ քրդերի կամ ասորիների եւ եզդիների պաշտպանն է: Նույնը Թուրքիան է. քրդերին բռնադատողը չի կարող պաղեստինցիների ինքնորոշման երաշխավոր լինել: Իսրայելաթուրքական հակասությունները, երեւում է, արմատական են: ԱՄՆ-ին կհաջողվի՞ կառավարել Էրդողանին եւ Նաթանյահուին, թե նրանք Սիրիայում կբախվե՞ն:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

6 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

7 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

8 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

10 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

10 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

11 hours ago