Լրահոս 24/7

Ընդդիմադիր պատգամավորները մերժել են մեկնել Հնդկաստան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, թե Ալեն Սիմոնյանն արտագնա այցերում չի ընդգրկում ընդդիմադիր պատգամավորներին։

«Ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։

Մասնավորապես, Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են` առանց լուրջ հիմնավորման»,- գրել է նա:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Նյու Դելի կգործուղվի դեկտեմբերի 15-20-ը:

Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արեն Մկրտչյանը և Լիլիթ Ստեփանյանը:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

19 minutes ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

30 minutes ago

Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…

48 minutes ago

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…

1 hour ago

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…

1 hour ago

Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,-…

2 hours ago