ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Նա պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Նա ավելի վաղ զբաղեցրել է Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։ Առուշանյանը մասնակցում էր նաև Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի համար ՔՊ հայտարարած փրայմերիզին։














