Լրահոս 24/7
13.12.2024

Գոռ Աբրահամյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Գոռ Աբրահամյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը պաշտոնից ազատմամ դիմում է գրել.

«Դադարեցնում եմ ՀՀ քննչական կոմիտեում իմ գործունեությունը. դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից։

Ավելի քան երկու տարի պարտքս եմ համարել ապահովել Քննչական կոմիտեի արդյունավետ հաղորդակցությունը մեդիայի և հանրային այլ սեգմենտների հետ՝ առաջնորդվելով հավասարության, գործընկերայնության և ազնվության սկզբունքներով, փորձելով դառնալ Քննչական կոմիտեի խոսափողը, միաժամանակ նաև մեդիահանրույթի «դեսպանը» համակարգում։

Շնորհակալ եմ այն մարդկանց, ի մասնավորի Կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի, որոնք հավատացին ինձ ու վստահեցին այս պատասխանատու աշխատանքը` տալով գործելու, մասնագիտական ներուժս մեր հանրությանը ծառայեցնելու լայն հնարավորություն։

Շնորհակալ եմ Կոմիտեի լրատվական ծառայությունն իրականացնող այն փոքրիկ թիմին, որի հետ անցել ենք այս ճանապարհը, որոնք աջակցել են ինձ իմ նախաձեռնություններում և ի սկզբանե ձևավորել հոգատար, ջերմ միջավայր։

Շնորհակալ եմ Կոմիտեի մասնագիտական և աջակցող ստորաբաժանումների բոլոր այն գործընկերներիս, որոնց աջակցությամբ կարողացել ենք ապահովել հնարավորինս բարձր օպերատիվություն, և որոնց խորհրդատվությամբ կարողացել եմ ավելի զարգացնել ոլորտային գիտելիքներս և որոց հետ «լուծ ենք քաշել» հատկապես ավելի բարդ իրավիճակներում։

Շնորհակալ եմ նաև գործընկեր կառույցների մամուլի խոսնակներին. մեր ներդաշնակ աշխատանքը, գործընկերային ոգին եղել են մեր քիչ թե շատ (թող դատի հանրությունը) նկատելի արդյունքների գրավականը։

Սիրելի’ լրագրողներ, շնորհակալ եմ մեր համատեղ աշխատանքի և կյանքի անցած այս մի կտոր ընթացքի համար ևս։ Դուք դրդել եք լինել միշտ էլ ավելի պրոֆեսիոնալ, էլ ավելի զգոն և էլ ավելի կոմունիկատիվ։ Կներեք, եթե ինչ որ բան ընթացքում այն չի ստացվել։ Կարևորն այն է, որ հետայսու ևս միմյանց աչքերի նայելու ենք պարզ ու շիտակ։

Հավատում եմ, որ ինձ փոխարինողի հետ աշխատանքն էլ ավելի կառուցողական ու արդյունավետ կլինի ձեզ համար։ Վերջինիս, ով էլ նա լինի, հաջողություններ եմ մաղթում։

Հուսով եմ, դեռ հնարավորություն կունենամ իմ համեստ ներդրումն ունենալու պետականաշինության նվիրական գործում և ծառայելու հանրությանն ու հայրենիքիս։

Աստծով»,- գրել է նա հայտարարության տեքստում։

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը