Լրահոս 24/7

Միխեիլ Ղավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ

Միխեիլ Ղավելաշվիլին ընտրվել է Վրաստանի նախագահ
Վրաստանում տեղի է ունեցել նախագահի ընտրությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկի համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին: Նա նախագահի միակ թեկնածուն էր:

Այս տարի առաջին անգամ նախագահին ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Ղավելաշվիլին ստացել է 224 ձայն:

Ընդդիմությունը չի մասնակցել ընտրական գործընթացին, քանի որ բոյկոտում է հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքները, որոնց համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Նոր կառավարության լեգիտիմությունը չի ճանաչում նաև գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա հայտարարել է, որ անկախ նախագահի ընտրության արդյունքներից չի լքի իր նստավայրը, մինչև երկրում խորհրդարանի նոր ընտրություն չանցկացվի։

Թբիլիսիում ցույցեր են: Խորհրդարանի շենքի դիմաց հավաքվածները պահանջում են, որ «Վրացական երազանքը» հեռանա իշխանությունից: Նրանք նաև բողոքում են Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը մինչև 2028 թվականն օրակարգից հանելու՝ կառավարության որոշման դեմ, կոչ անում ազատել վերջին օրերի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս միացել է ցուցարարներին:

Մայրաքաղաքում անվտանգությունն ուժեղացվել է: Հատկանշական է, որ երեկ Վրաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որով արգելվում է հանրահավաքների ժամանակ դեմքը փակել դիմակով կամ այլ միջոցներով, օգտագործել հրատեխնիկա և լազերներ, որոնք ցուցարարները հաճախ ուղղում են ոստիկանների աչքերին և տեսախցիկներին: Նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող «Վրացական երազանքը»:

Թիվ 1

Recent Posts

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

17 minutes ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

36 minutes ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

47 minutes ago

Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…

1 hour ago

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…

2 hours ago

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…

2 hours ago