Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր. հայտնում է Anadolu-ն։
Էրդողանը նշել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը շատ կարևոր է:
Նա նաև գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ֆրանսիան որոշում է ընդունել Սիրիայում իր դեսպանատունը վերաբացել։
Էրդողանը տեղեկացրել է, որ Թուրքիան սկսել է աշխատանքներ սիրիացի ապաստան հայցողների՝ իրենց երկիր վերադարձի ուղղությամբ։
Նա ընդգծել է նաև միջազգային համագործակցության կարևորությունը՝ Սիրիայում կայուն պայմաններ ստեղծելու նպատակով, որոնք սիրիացիներին թույլ կտան վերադառնալ իրենց տները։
Նա խոսել է նաև վերականգնման աշխատանքների անհրաժեշտության մասին, որ պետք է իրականացվեն տարածաշրջանում։
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…