Factor TV-ի եթերում Երևանի նախկին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարության-Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պարոն Մարությանը դիմել է քաղաքական գործչի վերջին հանգրվանին.
«Մարդկանց սուտ հրամցնելուն, որ Երևան քաղաքում հանրային տրանսպորտը դառնում է 300 դրամ. դուք սա եք ասել, տասնյակ հազարավոր մարդկանց դա եք ասում»:
Ավինյանը նշեց, որ ամիսը 1 անգամ երթևեկող անձի համար է 300 դրամ դառնալու տրանսպորտի գինը.
«Թոշակառուների համար ունենք 30 տոկոս զեղչ, նպաստառուների համար՝ 20 տոկոս զեղչ, 8-18 տարեկանների համար՝ 20 տոկոս զեղչ, ուսանողների համար՝ 15 տոկոս զեղչ: Ունենք նաև խմբեր, որոնք առհասարակ ազատվում են տրանսպորտի ուղեվարձի վճարից՝ ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, ԼՂ պաշտպանական գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ համարվող անձանց ընտանիքի անդամները»:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…
Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…
Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,-…