Լրահոս 24/7
19.12.2024

Քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ ՀՀ-ի դենացիոնալիզացիայի ծրագիր. Սաղաթելյան

Քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ ՀՀ-ի դենացիոնալիզացիայի ծրագիր. Սաղաթելյան

Իլհամ Ալիևի նոր հայտարարությունները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացահայտման հերթական վկայություն, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները մեկ անգամ ևս փաստում են, մեր այն պնդումները, որ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր։

Մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմերից հրաժարման, միջազգային դատարաններից հայցերի ետ քաշման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի սահմանադրության փոփոխության և հայկական բանակի վերաբերյալ հնչող պահանջները ոչ թե ուղղված են խաղաղության հաստատմանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը։

Այս նպատակի իրականացման տրամաբանության մեջ են նաև Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագրի մասին հայտարարությունները։

Հայաստանի տարածքում տարբեր ժամանակներում բնակություն հաստատած ադրբեջանցիների վերադարձի հարցը չի կարող նույնացվել և համահավասարեցվել Արցախից՝ ցեղասպանության անմիջական վտանգի տակ բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման խնդրի հետ։

Եթե Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել այդ հարցը, ապա այն պետք է քննարկվի Բաքվում և Սումգայիթում բռնի տեղահանված, կոտորածների հետևանքով փախուստի դիմած հայերի իրավունքների համատեքստում։

Արցախահայության վերադարձի իրավունքն ու կարգավիճակը պետք է լինի հայկական շահերով առաջնորդվող ցանկացած բանակցողի առաջնային և գլխավոր օրակարգը։

Միայն բանակցություններում Արցախի հարցի հստակ առաջ քաշումը, մեր իրավունքների համառ պաշտպանությունը կարող են զսպել Ադրբեջանի նոր պահանջները և ագրեսիան։

Հակառակ դեպքում, Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունները մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանին զիջումներով խաղաղեցնելու ծրագիրի վերջնարդյունքը միայն նոր ու ավելի կոշտ պահանջներն են լինելու»։

Լրահոս
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը