Թաթուլ Հակոբյանը գրել է.
«ԻՆՏԵՐ-ի Թյուրամը գրկախառնվել է Հենրիկ Մխիթարյանի հետ ԼԱՑԻՈ-ին վեցերորդ գոլը խփելուց հետո: Մխիթարյանը, կարծում եմ, իր կարիերայի գագաթնակետն է։
Ոչ Արսենալում, ոչ Մանչեստերում և ոչ էլ Դորտմունդում, իսկ Մետալուրգն ու Շախտյորը մի կողմ եմ թողնում, նա այնպիսի հասուն ֆուտբոլ չէր ցուցադրում, ինչպես ԻՆՏԵՐ-ում:
Այսօր Մխիթարյանը աշխարհում ամենաճանաչված և հաջողված հայն է, ով պիտի ներշնչանքի ու երազանքի աղբյուր դառնա Հայաստանում ֆուտբոլ պարապող 10 հազար դպրոցականների համար:
Հայաստանի իշխանությունների և ֆուտբոլային չինովնիկների՝ Մխիթարյանի հանդեպ ատելության հասնող կեցվածքը ուղղակի անհասկանալի է»։














