Լրահոս 24/7
20.12.2024

Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն արդյունավետ դասավանդելու դերը։

Այդ նպատակով մենք բաց ենք համագործակցության համար՝ հարստացնելու վերապատրաստումների նյութերը նաև ֆինանսական կրթության թե՛ բովանդակային, թե՛ մեթոդական մասով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ֆինանսական կրթման ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ և նպատակ ունի բարելավել սովորողների ֆինանսական հմտությունները։

Ներկայացնելով հանրակրթական դասագրքերում ֆինանսական կրթության ներառման արդյունքները՝ շեշտվել է, որ ֆինանսական կրթությունը ընդգրկված է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների 2-11-րդ դասարանների ծրագրերում։ Արդեն իսկ ստեղծվել են ֆինանսական կրթությամբ հարուստ 23 դասագրքեր․ գալիք տարում նախատեսվում է շարքը համալրել ևս 12-ով։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը նշել է, որ տարին ակտիվ է եղել տարբեր նախաձեռնություններով, և հաջորդ տարի կամփոփվի Ֆինանսական կրթման ծրագրի երկրորդ փուլը, որին կհաջորդեն երրորդ փուլի մեկնարկի աշխատանքները։

Ներկայացվել են տեղեկություններ իրականացված ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում կյանքի է կոչվել մասշտաբային նախագիծ ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով: Նկարահանվել են ֆինանսական կրթման 140 մեկրոպեանոց ուսուցողական հոլովակներ, և նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է հոլովակների տարածում սոցիալական հարթակներում, դրանց հիման վրա առցանց դասընթացների մշակում, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման հարթակի ստեղծում: Նախագծի հետագա զարգացման համար ակնկալվում է նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությունը:

Անդրադառնալով 2024 թ. երկրորդ կիսամյակում իրականացված ֆինանսական կրթման ծրագրերին՝ ընդգծվել է կազմակերպված «Հաշտ ճամբար» նախագիծը, որին մասնակցել են Երևանից և մարզերից անապահով ընտանիքների, զոհված և հաշմանդամ զինծառայողների 980 երեխաներ: Ծրագիրն իրականացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ: Բացի դրանից՝ օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի է ունեցել «Քաղաքացի» նախագիծը: Ուսումնական նախագծերի այս ծրագիրն իրականացվել է «Սիվիտաս» ՀԿ-ի հետ համատեղ: Այս տարի նախագիծն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի 3 տարածաշրջաններում՝ ներգրավելով 22 դպրոցներից 22 ուսուցիչների և 130 աշակերտների:

Հարկ է նշել նաև՝ երկրորդ կիսամյակի ընթացքում իրենց կամավորության հավաստագրերն են ստացել ԿԲ ֆինանսական կրթման թիմին միացած 30 կամավորներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ֆինանսական կրթման նախաձեռնություններում:

Լրահոս
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
12:33
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար