Լրահոս 24/7

Վատիկանն Իսրայելին «ինչի՞ց է ետ պահում»

Դեկտեմբերի 22-ին, իսրայելա-պաղեստինյան պատերազմի 442-րդ օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոր մտահոգություն է արտահայտել Գազայում իրավիճակի կապակցությամբ: Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իսրայելական բանակին մեղադրել է «գնդացիրներից երեխաների վրա կրակ բացելու, դպրոցական շենքերն ռմբակոծելու մեջ»: Նա բացականչել է. «Ինչպիսի՜ սարսափ»:

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Հռոմի պապին պատասխանել է մամուլի խոսնակի մակարդակով եւ այդ հայտարարությունը որակել «երեսպաշտություն»:

Ավելի կոշտ է արձագանքել հրեական պետության հայրենադարձության հարցերով նախարար Շիկլին: Նա Ֆրանցիսկոս պապին մեղադրել է «պաղեստինյան կեղծ նարատիվները տարածելու» մեջ եւ մասնավորեցրել, որ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ «ահաբեկչական խմբավորումը մարդկության դեմ հանցանք է գործել՝ սպանելով հրեա կանանց, ծերերի եւ երեխաների»:

«Իսրայելը չարիքի դեմ պայքարելու բարոյական իրավունք ունի: Իսրայելն իր քաղաքացիներին պաշտպանելու եւ ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի դեմ կռվելու պարտավորություն ունի: Պետք է կարողանալ տարբերություն տեսնել բարոյական գործողությունների եւ իրական ցեղասպանության միջեւ»,- ամփոփել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:

Դժվար է ասել, թե ի՞նչ «իրական ցեղասպանություն» է նա նկատի ունեցել, երբ Վատիկանի առաջնորդին կշտամբել է այն չտեսնելու մեջ, բայց Գազայում իրավիճակին կաթոլիկ եկեղեցու հովվապետի արձագանքն, անկասկած, միայն քրիստոնեական գթասրտության դրսեւորում չէ:

Վատիկանն ի՞նչ խնդիր ունի Իսրայելի հետ: Պատահակա՞ն է, որ Հռոմի պապն Իսրայելին «ցեղասպանություն գործելու» մեղադրանք է ներկայացնում Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից եւԴամասկոսում իսլամական ուժերի իշխանության գալուց հետո:

Մերձավոր Արեւելքում ուժերի հարաբերակցություն է փոխվել, բայց ոչ մի կենտրոն չի կարող երաշխավորել, որ հետեւնքը նոր, ավելի լայնածավալ պատերազմը չի լինի:

«Իսրայելը պատերազմ է մղում արդեն յոթ ճակատով»,- դեկտեմբերի 22-ին ռազմական կաբինետի նիստից հետո հայտարարել էվարչապետ Նաթանյահուն եւ քաղաքացիներին համբերությամբ զինվելու կոչ արել:

Vest.go.il-ը, հղելով «իրազեկ աղբյուրների», գրում է, որ «Մոսադի» տնօրեն Բերնեան քաղաքական ղեկավարությանը խորհուրդ է տվել «ուղղակի հարված հասցնել Իրանին, ոչ թե թիրախավորել Եմենի հութիներին»:

Միջազգային մամուլում հետեւողականորեն գեներացվում է տեսակետ, որ Իսրայելի վարչապետը «փորձում է ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփին համոզել, որ պետք է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել»:

Միջազգային որեւէ լուրջ դերակատար, այդ թվում նաեւ Ռուսաստանը, Թեհրանի հովանավորը կամ Իսրայելի հետ դիմակայության մեջ նրա ռազմավարական դաշնակիցը չէ, բայց իսրայելա-իրանական պատերազմի չափազանց վտանգավորությունը բոլորն են գնահատում:

Ըստ երեւույթին, Իսրայելի հասցեին Վատիկանի քննադատությունը նպատակ ունի հնարավոր միջոցներով ազդել, որպեսզի Նաթանյահուն «զսպի ախորժակը»:

Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմն արագորեն կարող է վերաճել կրոնա-քաղաքակրթական բացահայտ դիմակայության, որը կվտանգի նաեւ Եվրոպան:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը Դամասկոս այցից հետո իսրայելա-իրանական պատերազմի հավանականությունը չի բացառել: Նույն օրը հայտնի է դարձել, որ Սիրիայի «նոր իշխանություններն» Իրանի առջեւ փակել են սիրիական օդային տարածքը: Ընդ որում, արգելքը վերաբերում է նաեւ քաղաքացիական-ուղեւորատար օդանավերի թռիչքներին:

Ընդունված տեսակետ է, որ Վատիկանը «միջազգային քաղաքականության ստվերային եւ ազդեցիկ դերակատար է»: Հռոմի Ֆրանցիսկոս պապն Իսրայելին ինչի՞ց է փորձում ետ պահել եւ ի՞նչ է առաջարկում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

7 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

8 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

9 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

11 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

11 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

12 hours ago