Հայաստանում առաջացել է վարորդական իրավունքի ստացման լուրջ խնդիր։
Հսկայական հերթերը, տեսական քննությունների հանձման կետերի պակասը հատկապես Երևանում, դարձնում են գործընթացը շատ քաղաքացիների համար անհասանելի։ Մարդիկ ստիպված են մեկնել այլ մարզեր, ծախսել ժամանակ ու գումար։
Ներկայիս համակարգը ակնհայտորեն ծանրաբեռնված է։ Ներքին գործերի նախարարությունը բավարար չափով չի կարողանում կառավարել դիմորդների աճող հոսքը:
Էլեկտրոնային համակարգը Երևան և մոտակա քաղաքները որպես տարբերակ մերժում է ընդհանրապես։
Միայն վերջին ամիսներին ոստիկանությունը մոտ վաթսուն հազար տուգանք է գրել առանց իրավունքի մեքենա վարելու համար։
Ներկայումս քաղաքացին ով որոշել է ստանալ վարորդական իրավունք, անցնելով երկար ճանապարհ հասնում է մարզեր, մասնակցում և 30-40ր տևող քննության, կտրվելու դեպքում չունենալով իր հաշվին, վճարովի եվս 2-3 հնարավորություն, նորից վերադառնում է և սկսում այս շրջափուլը նորից։
Այս օրինակը դասագրքային բյուրակրատական քաշքշուկի լավագույն օրինակներից է․․․
Մենք առաջարկում ենք պարզ ու արդյունավետ լուծում՝ տեսական քննությունների կազմակերպման գործառույթը փոխանցել մասնավոր հատվածին։ Եթե բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են արդյունավետորեն կազմակերպել բարդ ուսումնական գործընթացներ, անցկացնել քննություններ և տալ դիպլոմներ, ապա ինչո՞ւ նույնը չանել սերտիֆիկացված մասնավոր դպրոցներում և դյուրացնել վարորդական իրավունքների ստացման գործընթացը։
Այս նախաձեռնությունը մի շարք ակնհայտ առավելություններ ունի։ Նախ, այն կբեռնաթափի պետական կառույցները, որոնք այժմ չեն կարողանում հաղթահարել ծանրաբեռնվածությունը։ Երկրորդ, մասնավոր հաստատությունները հնարավորություն կունենան առաջարկելու ավելի ճկուն գրաֆիկ, ժամանակակից պայմաններ և հարմարավետություն քաղաքացիների համար։ Մարդիկ կարող են քննություն հանձնել այն տեղում, որն իրենց հարմար է, իսկ ձախողման դեպքում՝ առանց հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհորդելու, կրկին փորձել քննությունը։
Մենք համոզված ենք, որ տեսական քննությունների կազմակերպումը մասնավոր հաստատություններին փոխանցելը քայլ է դեպի ժողովրդավարացում և խնդրի լուծում։ Պետությունը պետք է կենտրոնանա իր քաղաքացիների հարմարավետության վրա վերացնելով բարդագույն խոչընդոտները։
Էդգար Բաբայան Թիվ 1 Մեդիա
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…