Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձել է պետական պարտքի կառավարման ոլորտին։
«Մեր սպասումներով պետական պարտքը 2024թ. վերջին կլինի մոտավորապես 49.8% կամ մոտ 50%-ի շրջանակներում, որը կախված է ՀՆԱ-ի արդյունքի ցուցանիշի հրապարակումից։ Դա կլինի գարնանը, բայց մեր նախնական գնահատումներով՝ պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում»,- ասաց նախարար Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ սպասում են, որ 2024-ի ՀՆԱ-ի ցուցանիշը կլինի 5.5%-ի շրջանակներում։