Լրահոս 24/7
25.12.2024

Թորոսյանն առաջարկում է օդի ախտոտվածության պրոֆեսիոնալ չափումներ ներկայացնել

Թորոսյանն առաջարկում է օդի ախտոտվածության պրոֆեսիոնալ չափումներ ներկայացնել

Արսեն Թորոսյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, վերջին շրջանում շատ է խոսվում Երևան քաղաքում օդի աղտոտվածության մասին։ Ես իհարկե ո՛չ շրջակա միջավայրի, ո՛չ էլ օդի աղտոտվածության մասնագետ չեմ և այն ինչ հիմա կասեմ, համարեք, որ միասին բարձրաձայն մտածում ենք, որպես խնդրով մտահոգ քաղաքացիներ։

Երևի նկատել եք, որ օդի աղտոտվածության մասին խոսելիս հիմնականում հղում է արվում այս կայքին՝ https://www.iqair.com/armenia/yerevan։ Երբ բացեցի այս կայքը, ինձ մոտ մի պարզ հարց ծագեց, իսկ որտեղից է այն վերցնում օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները:

Համապատասխան էջը բացելուց հետո պարզվեց, որ Երևան քաղաքի համար տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ։

Կից նկարով տեղադրում եմ դրանք, որպեսզի դուք էլ համոզվեք դրանում։ Նաև տեղադրում եմ նույն կայքի Լոնդոնի, Միլանի և Վիեննայի աղբյուրները, որպեսզի տեսնեք, թե ինչպիսի հավաստի աղբյուրներից է տվյալներ վերցնում նույն կայքը այդ քաղաքների համար։

Որպեսզի այս խնդրի վերաբերյալ տեղեկատվական խառնաշփոթը և դրանից բխող պանիկան վերանա, կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունները պետք է պարբերաբար հանրությանը ներկայացնեն օդի աղտոտվածության իրական և պրոֆեսիոնալ չափումները և նաև մեկնաբանություններ անեն մեր առողջության վրա դրանց ազդեցության վերաբերյալ։

Վերոգրյալը որևէ կերպ չի նշանակում, որ Երևանում կամ այլուր օդի աղտոտվածության չկա, սակայն միայն հավաստի տեղեկատվությունն է մեզ թույլ տալու հասկանալ խնդրի իրական խորությունը և դրա դեմ պայքարի իրական քայլեր անել, որպեսզի հնարավորինս մաքուր օդ ունենանք թե՛ Երևանում, թե՛ ամբողջ երկրում։

Լրահոս
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
14:22
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
14:09
Եթե 2018-ին Սերժ Սարգսյանին մի օրում ուրացան, Ծառուկյանին կուրանան ու կուրանան․ Էդուարդ Շարմազանով
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
13:52
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
13:31
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:06
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
12:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
12:33
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար