Լրահոս 24/7

Ալեքսանյանն անդրադարձել է Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը հերքող լուրերին

Քանի որ Հանրայինում բանավեճի ժամանակ և երեկվա գրառումիցս հետո քոչարյանական ճամբարում որոշ ջղաձգումներ են նկատվում՝ միտված Մեղրիի փոխանակման տարբերակի գոյությունը հերքելուն, ձեզ եմ ներկայացնում թեմայի շուրջ վկայությունների մի փոքր մասը միայն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

««Եթե ջղաձգումները շարունակվեն» շարքը կշարունակեմ.

  1. 2007 թվականին Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, Ա1+ -ին տված հարցազրույցում ասել է.

«Անվտանգության խորհրդի 1999-ի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է»»։

  1. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար և արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը Քոչարյանին իր բաց նամակում գրել է.

«1999 թ. սեպտեմբերին Վազգենը վերադարձավ ամերիկյան գործուղումից կատաղած (…), հրավիրեց իր մոտ և բառացի ասաց հետևյալը. «Այս տականքը (քո մասին է) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ»։

  1. 2000 թ. ապրիլի 25-ին Գլենդելում Վարդան Օսկանյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է հետևյալը.

«Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ» (մեջբերումը՝ «Քալիֆորնիա կուրիեր» թերթի)։

  1. Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը Հանրայինին տված իր հարցազրույցում պնդել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի հուլիսին՝ Սադարակում։ Հարությունյանը նաև հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Մեղրիի տարբերակը իրենից հետևյալն է ներկայացրել. Հայաստանին է միացվում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը և Լաչինը՝ որպես ՀՀ-ի և Արցախի միջև միջանցք։ Փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը (1988 թ. սահմաններով), որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջևանի հետ։ Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապը Իրանի հետ»,- գրել է Ալեքսանյանը։
Թիվ 1

Recent Posts

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է…

8 minutes ago

Կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը…

26 minutes ago

Վաշինգտոնը պարզապես հող է նախապատրաստում. Լուկաշենկո

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինայի…

38 minutes ago

Ռուսական ուժերը գրավել են Կուրսկի մարզի Սուջա քաղաքը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքը գրավելու մասին, որը Ուկրաինայի զինված…

56 minutes ago

Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր. Ռուբեն…

1 hour ago

Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցություններն ավարտված են. Բայրամով

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է»,-հայտարարել է Ադրբեջանի…

2 hours ago