Լրահոս 24/7

Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Վերջերս համացանցում մի զրույց էի նայում և զրույցի մասնակից պրոֆեսորը «էթիկա» երևույթի ընկալման հետաքրքիր դիտանկյուն առաջ քաշեց: Նա էթիկան դիտարկում էր որպես անվտանգության բաղադրիչ:

Ի՞նչ է բխում սրանից. որ էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում:

և իսկապես: Եթե դու շփման մեջ և կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է:

Բերեմ կոնկրետ օրինակ. եթե դու խոսքով կամ գործով վիրավորում, վնասում ես մեկին, նա կարող է հակադարձել առնվազն վիրավորանքով, պատասխան վնաս հասցնելով և իրադարձությունների հետագա զարգացումը կարող է բերել ընդհուպ բռնության, ընդհուպ զոհերի և էական չէ, դու սպանողն ես, թե զոհը: Երկու դեպքում էլ քո կյանքը խաթարված է:

Վերը նկարագրվածը, իհարկե, ծայրահեղ դեպքն է, որը բերում եմ որպես ամենասուր օրինակ: Ու տարբեր իրավիճակների հաշվառումով սա ճիշտ է թե անհատի, թե խմբի, թե հանրության, թե պետության դեպքում:

Հարգարժան պրոֆեսորը էթիկայի հստակ համակարգի բացակայությունը, կամ դրա չպահպանումը համարում էր ինքնաոչնչացման մեխանիզմի մաս, վերը հիշատակված նույն հիմնավորմամբ: Ու սա ճիշտ է թե անհատի, թե խմբի, թե հանրության, թե պետության դեպքում: Ընդ որում, բոլոր այս դեպքերը հավասարաբար վերաբերվում են թե արտաքին և թե ներքին հարաբերություններին:

Սկսած ընտանիքից: Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր, թե քո ընտանիքի ներսում, թե նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին):

Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե քո, թե քո ընտանիքի, թե քո միջավայրի, թե հանրության, թե պետության համար:

Եթե հանրային մի խումբը իրեն սահմանափակված չի համարում էթիկայով, դա կարող է ներհանրային լարումներ գեներացնել: Նույն կերպ՝ կարող է առաջացնել արտաքին լարումներ: և այսպես շարունակ:

Հետևաբար, համոզիչ է թվում, որ էթիկան անվտանգության էական բաղադրիչ է:

Եթե մեր երկրում անհատական, խմբային, հանրային և պետական մակարդակում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու: Ավելի ճիշտ, այդ ռիսկերը գեներացված են վաղուց, և հարգարժան պրոֆեսորի բանաձևի տրամաբանությամբ, ինքնաոչնչացման գործարկված մեխանիզմի մասին կարող են վկայել:

Այս խնդրին, իհարկե, հնարավոր չէ բացարձակ լուծում տալ: Որևէ բան փոխել հնարավոր չէ մեկ կամ մի քանի գրառումներով: Հարկավոր է նախ քննարկում ունենալ այս թեմայով, բանաձևեր առաջ բերել:

Այս պահին սա գրում եմ մեր հանրային, քաղաքական, պետական կյանքում այս օրակարգը ամրագրելու համար»:

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

2 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago