Լրահոս 24/7

Ինչու՞ է փոխզիջումային, օպտիմալ և միակ իրացնելի տարբերակը ձախողվել

Վահրամ Աթանեսյանը գրել է.

«Երեկ 1in.am-ին հարցազրույցում ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի անգամ հռետորական հարցադրում արեց, թե ինչու՞ առաջին պատերազմից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղի հարցը չլուծեց»: Լուծումն ինչպե՞ս է լինում:

1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովը լեգիտիմացրեց հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը ճանաչեց հակամարտության կողմ: Նույն տեղում աշխարհի հիսունից ավելի երկրներ, այդ թվում՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, սահմանեցին, որ հակամարտության բոլոր կողմերը, այսինքն՝ Ադրբեջանը, ԼՂ-ն եւ Հայաստանը պետք է հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրման, իսկ երկորդ փուլում՝ ԼՂ կարգավիճակի համաձայնեցման:

Լեռնային Ղարաբաղի առջեւ Հայաստանի նախագահը 1993 թ. հունիսի 14-ին երկու սկզբունքային պարտավորություն է ստանձնել՝ երբեք չքննարկել Լաչինի շրջանի վերադարձի եւ Պաշտպանության բանակի կազմալուծման հետ կապված որեւէ առաջարկություն: 1997թ. կարգավորման փուլային տարբերակն այդ «կարմիր գծերը» խստորեն պահպանում էր:

Իսկ թե ինչու է այդ փոխզիջումային, օպտիմալ եւ միակ իրացնելի տարբերակը ձախողվել, Անդրանիկ Քոչարյանը պետք է գերազանց իմանա, քանի որ այդ տարիներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը. մի երկրում, որի բանակը պաշտպանության նախարարի գլխավորությամբ դեմ է քաղաքական ղեկավարությանը, մեկ լուծում կարող է լինել. կամ զինվորականությունը հայտարարվում է «խունտա», ձերբակալվում եւ դատվում, կամ տեղի է ունենում ռազմական հեղաշրջում: Հայաստանում 1998թ. փետրվարի 3-ին երկրորդ տարբերակն է աշխատել»։

Թիվ 1

Recent Posts

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

12 minutes ago

Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…

24 minutes ago

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

47 minutes ago

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

1 hour ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

1 hour ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

16 hours ago