Լրահոս 24/7

ԱՄՆ-ն պետք է առաջին քայլը անի ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար․ Լավրով

Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին, եթե ԱՄՆ-ը պատրաստ է, մենք բաց ենք Վաշինգտոնի կողմից ընդհատված քաղաքական երկխոսության վերականգնման համար», – ասել է Լավրովը։

Միաժամանակ Լավրովը նշել է, որ Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը։

«Միգուցե ինչ-որ մեկը դեռևս ինչ-որ պատրանքներ ունի, ես դրանք վաղուց չունեմ, դատեք ինքներդ, նույնիսկ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փորձի վերականգնել երկկողմ կապերը, նա ստիպված կլինի լողալ ալիքի դեմ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում առկա է երկկուսակցական կոնսենսուս Ռուսաստանին զսպելու հարցում, այդ թվում՝ Կիևի նեոնացիստական ​​ռեժիմին աջակցելու միջոցով։

Այսպիսով, մենք կտեսնենք, եթե ամերիկացիները հաշվի առնեն մեր շահերը, ապա երկխոսությունը հետզհետե կվերականգնվի, եթե դա հաշվի չառնեն, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

8 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

9 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

10 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

11 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

12 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

13 hours ago