Categories: Հայաստան

ՊՆ-ն հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան բժիշկների զորակոչ. Տոնոյան

 

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ պահեստազորի բժշկական կազմի մինչեւ 35 տարեկան բժիշկների զորակոչ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց նախարար Դավիթ Տոնոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

«Զորակոչն իրականացվելու է 2019 թ.-ի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2020 թ.-ի հունվարի 20-ը ներառյալ։ Զորակոչվելու են մինչեւ 74 բժիշկ-մասնագետներ։ «Մինչեւ» արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ, եթե չկարողանանք զորակոչել այդ քանակով, չստացվի, որ որոշումը չի կատարվել»,- ասաց Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչը կարող է պատճառ դառնալ՝ անհրաժեշտ քանակով մասնագետներ չապահովելու։

Ի պատասխան՝ Տոնոյանն ասաց. «Նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների պակասը»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ նման խնդիր է առաջացնում նաեւ զինվորական ծառայության մասին նոր օրենքը, որով ապագա բժիշկները 18 տարեկանում գնում են բանակ ու չեն կարող զորակոչվել՝ որպես սպա։

«Փաստորեն, մասնագետները կան, բայց նրանք արդեն ժամկետային ծառայությունն անցել են ու հետեւաբար երկրորդ անգամ չեն կարող զորակոչվել»,- ասաց Թորոսյանը։

Թորոսյանը նշեց, որ նախատեսվող պահեստազորի զորակոչով զորակոչվելու են մարզային կլինիկաներում աշխատող մասնագետներ, որոնք իրենց հիվանդանոցներում միակն են։ «Խոսքն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին է։ Խնդրելու ենք, եթե հնարավոր լինի՝ նրանց թույլ տալ ծառայությունն անցնել իրենց աշխատավայրին մոտ զորամասերում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներում աշխատանք կատարելու համար»,- ասաց նախարարը։

Որոշումն ընդունվեց։

editors

Recent Posts

Պապոյանը ընդունել է Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի…

18 seconds ago

Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցում, սակայն Կիևը պետք է պատրաստ լինի դիմակայելու այն…

16 mins ago

«Վրացական երազանքը» կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսի. հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա…

31 mins ago

Տեսչականը «Դոմուսի» Իսակովի հասցեում ստուգումներ չէր իրականացրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական…

39 mins ago

Պուտինն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ…

46 mins ago

Իրանը «Դիմադրության պակտ» է մշակում

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը «Դիմադրության պակտ» է մշակում Մերձավոր Արևելքի երկրների…

53 mins ago