Categories: Սպորտ

25 հոգի կպայքարի Հայաստանի 2019թ. 10 լավագույն մարզիկների թվում հայտնվելու համար

 

Հայաստանի 2019թ. տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում հայտնվելու համար կպայքարի 25 մարզիկ: Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նշվում է, որ նախարարության կողմից մրցույթին մասնակցելու համար ներկայացված մարզիկների և մարզաձևերի ֆեդերացիաների (օլիմպիական մարզաձևեր և ոչ օլիմպիական մարզաձևերից ուշու, սամբո և շախմատ) հայտերով ներկայացված մարզիկների անունների 23 համընկնում է եղել, այսինքն՝ 2 ցուցակով էլ ներկայացվել են նույն մարզիկները, բացառություն են կազմել 2 մարզիկ: Արդյունքում՝ ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019թ. մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը կազմված է 25 մարզիկից: Նրանք են.

N
Անուն, ազգանուն Մարզաձևը Մրցման անվանումը Գրաված տեղը կամ հանրաճանաչությունը
1 Ալեքսանյան Արթուր հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպական խաղեր 1-ին տեղ
Աշխարհի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
2 Ալեքսանյան Ռուբեն ծանրամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ

 

Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
3 Ասլանյան Կարեն հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
4 Ավետիսյան Արթուր սպորտային մարմնամարզություն Համաշխարհային ուսանողական խաղեր 1-ին տեղ
5 Բաղրյան Արսեն ուշու Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ տեղ
6 Բաչկով Հովհաննես բռնցքամարտ Եվրոպական խաղեր 1-ին տեղ
Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
7 Գալստյան Սլավիկ հունահռոմեական ըմբշամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ տեղ
8 Գասպարյան Սամվել ծանրամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
9 Գրիգորյան

Դավիթ

սամբո Եվրոպական խաղեր 2-րդ  տեղ
Աշխարհի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
10 Դավթյան Արթուր սպորտային մարմնամարզություն Եվրոպական խաղեր 1-ին տեղ
11 Դավթյան Վահագն սպորտային մարմնամարզություն Եվրոպական խաղեր 2-րդ տեղ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ տեղ
12 Կիրակոսյան Տիգրան սամբո Եվրոպական խաղեր 1-ին տեղ
Եվրոպայի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ
13 Հարությունյան Արսեն ազատ ոճի ըմբշամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ
14 Հովհաննիսյան Արթուր բռնցքամարտ Եվրոպական խաղեր 1-ին տեղ
15 Հովհաննիսյան Դավիթ ծանրամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ
16 Ղազարյան Արսեն սամբո Եվրոպական խաղեր 3-րդ տեղ
17 Մանուկյան Մաքսիմ սամբո Եվրոպայի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
18 Մարտիրոսյան Սիմոն ծանրամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ

 

Եվրոպայի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ
19 Մինասյան Գոռ ծանրամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
20 Մկրտչյան Հակոբ ծանրամարտ Աշխարհի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ

 

Եվրոպայի մեծահասակների առաջնություն 1-ին տեղ
21 Մխիթարյան Գրիգոր սամբո Եվրոպայի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
22 Մխիթարյան Հենրիկ ֆուտբոլ Հանրաճանաչություն: Ֆուտբոլի Հայաստանի ազգային  հավաքականի կազմում դարձել է 3 գոլի հեղինակ` մասնավորապես ապահովելով հաղթանակ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում: Իր ակումբի` անգլիական «Արսենալի» կազմում, դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի մրցաշարի եզրափակիչ: Անվտանգության նկատառումներով չմեկնելով Բաքու` հսկայական ճանաչելիություն է ապահովել Հայաստանի համար և նպաստել արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը համաշխարհային մամուլում:
23 Չալյան Կարապետ հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպական խաղեր 2-րդ  տեղ
24 Չալյան Վահագն սամբո Եվրոպայի մեծահասակների առաջնություն 2-րդ տեղ
25 Ջուլֆալակյան Արսեն հունահռոմեական ըմբշամարտ Եվրոպայի մեծահասակների առաջնություն 3-րդ  տեղ

Մրցույթի SMS քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ից (ժամը` 10:00-ից) կտևի մինչև դեկտեմբերի 25-ը (մինչև ժամը` 18:00-ն), իսկ հավատարմագրված լրագրողների և մարզիչների քվեարկությունն անցկացվելու է դեկտեմբերի 25-ին` մինչև ժամը 18:00-ն: Էլեկտրոնային քվեարկությունը կատարվում է մրցույթի մասնակիցներից 1 մարզիկի անհատական համարի նշումով՝ 10-41 կարճ համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ընդ որում, քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում 1 հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել միայն 1 SMS հաղորդագրություն: Լրագրողները և մարզիչները իրականացնելու են մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների անհատական համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի քվեարկություն (բաց քվեարկություն` արդյունքների հրապարակմամբ):Տարվա 10 լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչները) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված 3 բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի 1/3 մասը):

editors

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

2 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

3 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

3 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

3 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

3 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

3 hours ago