Լրահոս 24/7

Խաղային ոլորտի կարգավորումը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը

Հայաստանում խաղային ոլորտի կարգավորման գործառույթը Ֆինանսների նախարարությունից կփոխանցվի Էկոնոմիկայի նախարարությանը, փոխարենը Ֆինանսների նախարարությանը կփոխանցվի պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հավանություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում:

Գործող օրենքով՝ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտում կառավարության քաղաքականությունը: Ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է խաղաղային գործի ոլորտներում կառավարության քաղաքականությունը:

Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը, ՀՀ օրենսդրության մշակումն ու կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումն ու կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաև օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են Խաղային գործունեության կարգավորման մասին, Վիճակախաղերի մասին, Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասով օրենքով լիազոր մարմին հանդիսացող Ֆինանսների նախարարության կողմից:

«Նկատի ունենալով, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է տնտեսության այլ ոլորտների հետ, տնտեսության ոլորտ է՝ առաջարկում ենք նշված օրենքների իմաստով լիազոր մարմին սահմանել Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներից պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել Ֆինանսների նախարարություն»,-ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Այսպիսով՝ ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ ֆինանսների նախարարությանը:

Նախագծերի փաթեթը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

31 minutes ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

46 minutes ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

1 hour ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

2 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago