Լրահոս 24/7

ՀՀ-ն չի չեղարկել Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են. ոչ ՀՀ-ն է իր տեղից հեռանալու, ոչ ՌԴ-ն։ Մենք չենք խուսափում և չպետք է խուսափենք»․ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա խոսել է հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին, մասնավորապես, վճարված գումարի դիմաց դեռևս չմատակարարված զենքից, նշելով, որ ֆինանսների նախարարն արդեն հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վճարված գումարը միջպետական պարտքից պակասեցնելու մասին․

«Իհարկե, կդժվարանամ ասել, թե ինչ փուլում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել»,- ասել է նա։

Ըստ Պապիկյանի՝ սա միակ պայմանագիրը չէ. «Կան պարտավորություններ, որ, իհարկե, ուշացումների բերումով կարող են ունենալ պայմանագրային հետևանքներ՝ տույժ-տուգանքներ, բայց կան պայմանագրեր, որ պատշաճ կատարվում են, ու դրանց մասին մասնավոր խոսակցության կարիք չեմ տեսնում»։

Պապիկյանը նշել է, թե Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ իր համագործակցությունը բարձր մակարդակի վրա պահելու հարցում։ Սակայն ըստ նրա, կան հարցեր, որոնք առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ պետք է ստանան. «Եւ այդ պատասխաններից են կախված հետագա համագործակցության խորությունն ու մակարակը, այսինքն՝ ՀՀ-ն չի չեղարկել Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ։ Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից գեթ մեկ սպա չկա»։ Ըստ Պապիկյանի, երբ խոսում ենք երկկողմ համագործակցության մասին, պետք է այն լինի հավասարակշռված, բալանսավորված, երկկողմ հարգանքի վրա հիմնված. «Նախադրյալները պետք է ստեղծել, և նախադրյալները տարբեր հայտարարություններով կամ հեռուստատեսային հաղորդումներով հանդես գալով չեն ստեղծում։ Կարծում եմ՝ մեզ պետք են առողջ քննարկումներ»։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

1 hour ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

2 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

2 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

2 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

3 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

3 hours ago