Լրահոս 24/7

Բայդենը ևս 2500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը երեք օրից հեռանալու է պաշտոնից, հայտարարել է, որ մեղմացրել է թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված գրեթե 2500 մարդկանց պատիժը։ Բայդենը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ արդեն ավելի շատ անհատական ​​մեղմացումներ և ներումներ է շնորհել, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ։

Ըստ հայտարարության՝ հունվարի 17-ի մեղմացումներից օգտվում են այն անձինք, որոնք «անհամաչափ երկար պատիժներ են կրում՝ համեմատած այն պատիժների հետ, որոնք նրանք այսօր կստանային ներկայիս օրենքի, քաղաքականության և գործելակերպի համաձայն»։ 

2023 թ. դեկտեմբերին Բայդենը մեղմացրել էր դաշնային մակարդակով մահապատժի դատապարտված 40 անձանցից 37-ի պատիժները՝ մահապատիժը փոխելով ցմահ ազատազրկմամբ՝ առանց ներման իրավունքի։ Նա նաև ներում էր շնորհել ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված 39 բանտարկյալների և մեղմացրել էր երկար ազատազրկման դատապարտված 1500 բանտարկյալների պատիժները։

Ջո Բայդենը նաև ներում է շնորհել իր որդի Հանթեր Բայդենին, որն իրեն մեղավոր էր ճանաչել հարկային խախտումների համար և դատապարտվել էր զենքի հետ կապված մեղադրանքներով։ Բայդենի այս քայլը մեծ քննադատության է արժանացել։ 

Reuters գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահներն իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտին սովորաբար մի շարք ներումներ են շնորհում։ 

Դոնալդ Թրամփը, որը հունվարի 20-ին կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ կմեղմացնի իր աջակիցներից մի քանիսի պատիժները, որոնք 2021 թ. հունվարի 6-ին հարձակվել էին Կապիտոլիումի վրա՝ փորձելով թույլ չտալ, որ Կոնգրեսը հաստատի 2020 թվականի ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը։ 

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

1 hour ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

6 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

7 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

7 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

8 hours ago