ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ օրինագծին՝ նշելով, որ նման նախագիծ ներկայացնելը քաղաքացիների կամքով է եղել, և ԱԺ-ն քննարկելու է այն։ «Ո՞վ ասաց, թե մենք կողմ ենք քվեարկելու»,- ասել է Սիմոնյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան։
Անդրադառնալով ռուսական կողմի մտահոգություններին՝ նա նշել է. «Չեմ կարծում, որ համագործակցությունը որևէ ձևով համատեղելը կարող է խնդիր հանդիսանալ։ Եթե իրենց համար դա խնդիր է, կարծում եմ, չկա նման խնդիր»։ Ըստ Սիմոնյանի, կարելի է քննարկել հարցերը և գտնել լուծումներ. «ԵԱՏՄ-ն ՀՀ-ին տնտեսական առումով ձեռնտու կառույց է, և մենք որևէ միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու և ուզում ենք շարունակել»։
Նա խոսել է սահմանին հնարավոր ռազմական գործողությունների մասին՝ նշելով, որ ԵՄ դիտորդների ներկայությունը զսպում է Ադրբեջանին. «Մի բան է՝ հարձակում գործել ՀԱՊԿ-ի անդամ երկրի վրա, մի բան՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած, ԵՄ ժողովրդավարության արժեքները կիսող, բարձր ժողովրդավարության մակարդակ ունեցող երկրի վրա։ Դրանք տարբեր իրականություններ են»։
Նա նաև հույս է հայտնել, որ ԵՄ դիտորդների տեղակայման ժամկետները կերկարացվեն։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…