«Google Maps»-ը «Մեքսիկական ծոցի» անվանումը կփոխի «Ամերիկայի ծոցի», երբ այն պաշտոնապես թարմացվի ԱՄՆ աշխարհագրական անվանումների համակարգում: Այս մասին ասվում է Google-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Փոփոխությունները նկատելի կլինեն ԱՄՆ-ում, բայց Մեքսիկայում անունը կմնա «Մեքսիկական ծոց»: Այս երկու երկրներից դուրս օգտատերերը Google Քարտեզներում կտեսնեն երկու անվանումներնն էլ:
Թրամփի վարչակազմի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պաշտոնապես փոխել է ոչ միայն «Մեքսիկական ծոցի» անունը, այլև Հյուսիսային ամերիկայի ամենաբարձր գագաթը. Ալյասկայում գտնվող Դենալի գագաթը վերանվանվել է Մակ Քինլի։ Նշենք, որ այն անվանվել է ի պատիվ ԱՄՆ-ի 25-րդ նախագահ Ուիլյամ Մակ Քինլիի։
«Google Maps»-ը փոփոխություններ կկատարի նաև լեռան անվան հարցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրության մոտ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին…
Վաղուց ժամանակն է, որ մենք շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ, և, ավելին…
Անզեն աչքով կարելի է նկատել՝ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները. Կառավարության նիստում…
Հայաստանյան 10 բանկերի, որոնց թվում իր խոշոր ներդրումով նաև Ֆասթ Բանկն է, ինչպես նաև հեռահաղորդակցության…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին: «Խորապես վշտացած…
Անհուսալի վարկերի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի համար այս պահի դրությամբ բավարարվել է 3594 անձի դիմում.…