Լրահոս 24/7

Ֆինլանդիան 198 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կմատակարարի Ուկրաինային

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարգադրություն է ստորագրել Ուկրաինային ռազմական օգնության 27-րդ փաթեթը տրամադրելու վերաբերյալ, որը կկազմի 198 միլիոն եվրո:

Այս մասին հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ պատճառներով և օգնության անվտանգ առաքումն ապահովելու նպատակով պաշտպանության նախարարությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնում օգնության ստույգ բովանդակության, միջոցի կամ գրաֆիկի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային արդեն մատակարարված ռազմական տեխնիկայի ընդհանուր արժեքն այժմ կազմում է 2,5 միլիարդ եվրո։

Ըստ գերատեսչության՝ օգնությունը ցուցաբերվում է՝ հաշվի առնելով ինչպես Ուկրաինայի կարիքները, այնպես էլ Պաշտպանության ուժերի ռեսուրսների հետ կապված իրադրությունը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

9 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

10 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

11 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

12 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

13 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

14 hours ago