Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին տրանսպորտային ոլորտում քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցելու համար։
«Միասնական տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, բավական բարդ փուլերով ենք անցել, և ես իրապես շատ ուրախ եմ, որ ընդհանուր մեկ էջի վրա ենք, ընդհանուր առմամբ հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, ինչի համար է տեղի ունենում։
Միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում»,- ասաց քաղաքապետը։
Ավինյանը նաև շնորհակալություն հայտնեց վարորդներին համբերատարության համար՝ ընդգծելով, որ այս ընթացքը շատ կարևոր էր փոփոխությունների տեսանկյունից։
«Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն: Իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց։
Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է։ 100 դրամների համակարգով ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը,- ասաց նա, ապա հավելեց,- տարատեսակ շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը հասարակական տրանսպորտում, և այդտեղ էլ մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք, որովհետև, գիտեք, վարորդների աշխատանքը ծանր աշխատանք է, մի հատ էլ կողքից շոու է տեղի ունենում… Դրա վերջն էլ պետք է տանք, բայց հանգիստ, զսպված, նույնիսկ քաղաքական ընդդիմախոսների հետ հարգանքով»:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…