Լրահոս 24/7

Համահայկական ձմեռային երկրորդ խաղեր. առաջին չեմպիոններն Աշոցքից են

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները Ջերմուկում ընթացող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում նվաճել են առաջին ոսկե մեդալները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Տղամարդկանց ազատ ոճում հաղթողի կոչմանն արժանացել է Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սպարտակ Ոսկանյանը, եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը: Երեք մարզիկներն էլ Աշոցքից են:

Կանանց ազատ ոճում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռոզա Սիմոնյանը Գյումրիից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է ձնամարտը, որի մրցումներին մասնակցում են 18 թիմեր Ապարանից, Վիեննայից, Լիբանանից, Թալինից, Թբիլիսիից, Կրասնոդարից, Թեհրանից, Մասիսից ու մի շարք այլ քաղաքներից:

Խաղերի շրջանակում մեկնարկել են նաև շախմատի մրցումները, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 210 շախմատիստներ: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարում տարիքային սահմանափակում չկա: Մասնակիցներն ուժերն են չափում արագ շախմատում, որի մրցաշարը բաղկացած է 9 տուրից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին 2014 թվականին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում ընդգրկված են հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մարզաձևերը: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կավարտվեն փետրվարի 7-ին:

Թիվ 1

Recent Posts

Ղարիբաշվիլին լքել է կուսակցությունը և հեռացել քաղաքականությունից

Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է կուսակցությունը։ Այս մասին նա հայտարարել է…

2 minutes ago

Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է

Այս տարվա առաջին եռամսյակում, 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.1%-ով։ Գյուղատնտեսական…

15 minutes ago

Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել և նշել, որ, չնայած անասելի…

30 minutes ago

«Մարտի 1»-ի գործով մեղադրանքի բովանդակությունը փոփոխել չէինք կարող. դատախազ

«Մեղադրանքի բովանդակության մեջ որևէ բան փոփոխել չէինք կարող. այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ասաց գլխավոր…

44 minutes ago

Ուկրաինայում առաջին անգամ խոսել են տարածքային զիջման մասին

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, Թրամփի կողմից…

60 minutes ago

Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը

Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ»…

1 hour ago