Լրահոս 24/7

Ալիեւը Պուտինի հետ վա-բանկ է գնում

Ղազախստանի կառավարական հանձնաժողովը հրապարակել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման պատճառների հետաքննության նախնական եզրակացությունը, որի ամբողջական տեքստը վաթսունչորս էջ է կազմում եւ, բնականաբար, լրատվամիջոցների կողմից լիովին չի տարածվել:

Եթե առկա տեղեկատվությունը համառոտագրվի, ապա հարկ կլինի ասել, որ այդ փաստաթուղթը կազմված է այնպես, որ հնարավոր չէ միանշանակ պնդել, որ ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի արձակած հրթիռով, բայց այդ վարկածը բացառված չէ: Նախնական եզրակացությունը հաստատում է, որ օդանավը ենթարկվել է արտաքին ազդեցության, բայց եւ արձանագրում, որ ֆյուզելյաժի վրա կան ինչպես թափանցող, այնպես էլ «խուլ» անցքեր:

Ամենաէականը, թերեւս, այն է, որ նախնական եզրակացությամբ հրապարակայնացվում է, որ մասնագետները հայտնաբերել են արտաքին ազդեցության առարկայական ապացույցներ: Դրանք հանձնվել են դատա-փորձագիտական ուսումնասիրության: Խոսքն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ «բեկորների» մասին է, որոնց տեխնիկական բնութագիրը եւ ծագումնաբանությունը պետք է պարզեն դատական փորձագետները:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության սահմանած կարգի համաձայն՝ օդային աղետի հետաքննության վերջնական եզրակացության համար հատկացվում է մեկ տարվա ժամանակ: Այդ ընթացքում, բնականաբար, ներգրավված կողմերից հնչելու են սեփական տեսակետը հիմնավորող վարկածներ:

Այս առումով սենսացիոն հայտարարություն է տարածել Reuters-ը: Վկայակոչելով կառավարությանը մոտ անանուն աղբյուրների, գործակալությունը Բաքու-Գրոզնի օդանավի խորտակման հետաքննության նախնական եզրակացության հրապարակմանը գրեթե զուգահեռ հայտնել է, որ Ադրբեջանը «տիրապետում է ինքնաթիռը խոցած հրթիռի ֆրագմենտներին»: Ըստ այդմ, «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը «խոցվել է ռուսական «Պանցիր C« հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով»:

Այս տեղեկատվությունը բոլոր առումներով սկանդակային է: Ո՞վ է Ադրբեջանին ռուսական ՀՕՊ համակարգի հրթիռի ֆրագմենտներ տրամադրել: Խոսքը հրթիռի պայթյունից բեկորների մասին չէ: Այդ դեպքում կարելի էր ենթադրել, ոչ աղետի հետաքննությանն ընդգրկված ադրբեջանցի մասնագետներից մեկը «մի երկաթի կտոր» է հայտնաբերել: Հրթիռը, եթե ադրբեջանական ինքնաթիռն իրոք խոցվել է, արձակվել Չեչնիայի տարածքից, Գրոզնիի օդանավակայանից 18 կիլոմետր հեռավորության վրա, ուստի ֆրագմենտներ կարող էին հայտնաբերվել միայն Չեչնիայում:

Ըստ տեղեկությունների, աղետից կարճ ժամանակ անց Գրոզնի են ժամանել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը եւ հատուկ մասնագետներ: Հրթիռի արձակման եւ ուկրաինական ԱԹՍ-ի խոցման տարածքը գտնվել է ՌԴ պատկան մարմինների հսկողության ներքո: Նման պայմաններում հնարավո՞ր է, որ մոսկովյան քննչական խմբի անդամներից մեկը կամ չեչենական ուժայինները Բաքվին հրթիռի ֆրագմենտներ փոխանակեին:

Ցանկացած վարկած, ինչ խոսք, գոյության իրավունք ունի: Կարեւոր է, որ Ադրբեջանի նման ամբողջատիրական երկրում կառավարական ոչ մի աղբյուր նման դելիկատ հարցում տեղեկատվական արտահոսք չի կարող թույլ տալ, եթե չունենա Իլհամ Ալիեւի աշխատակազմի հանձնարարականը:

Եթե այդպես է, ուրեմն Իլհամ Ալիեւը Վլադիմիր Պուտինի հետ քարոզչական դիմակայություն է սադրում, փաստացի վա-բանկ է գնում եւ նրան պարտադրում խոստովանել անձնական պատասխանատվությունը: Հասկանալի է, որ այդ դիրքորոշման հակառակ կողմը զգուշացումն է« Բաքուն ինքը կարող է տարածել ռուսական հրթիռի ֆրագմենտների լուսանկարները: Բացառված չէ, սակայն, որ տեղեկատվական ագրեսիան հեղինակել է բրիտանական կողմը՝ Իլհամ Ալիեւին հարկադրելով չընդունել օդանավի աղետի պատճառների մասին նախնական եզրակացությունը եւ մինչեւ վերջ պնդել, որ ռուսները քաղաքացիական օդանավ են խոցել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Կաթողիկոսը մեկնել է Վատիկան

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս…

7 minutes ago

Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը

Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական և սպորտային ոլորոտում» թեմայով պանելային քննարկմանը աշխարհահռչակ…

23 minutes ago

Ներկայումս երկկողմ բանակցություններ են ընթանում ՀՀ-ի հետ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր…

32 minutes ago

Արման Ավանեսյանը՝ սամբոյի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:…

49 minutes ago

Թուրք-հունական «կարգավորումը»՝ նաեւ Հայաստանի հնարավորությու՞ն

Ապրիլի 28-ին Սալոնիկում Հունաստանի եւ Թուրքիայի ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները կհանդիպեն Սալոնիկում: Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին…

1 hour ago

Բայրամովը կրկին բարձրացրել է ՀՀ սահմանադրության հարցը

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական միության…

2 hours ago