Հայ մարտիկ Արման Ծառուկյանը հունվարին ստիպված էր հրաժարվել UFC 311-ում նախատեսված մենամարտից թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ՝ մեջքի վնասվածքի պատճառով։
«Наше Дело» լիգայի մարզական տնօրեն Արմեն Ղուլյանը նշել է, որ Ծառուկյանը հետազոտվում է լավագույն մասնագետների կողմից՝ հասկանալու վնասվածքի լրջությունը և վերականգնման հնարավորությունները։ Նրա թիմը հետևում է առողջական վիճակին, իսկ մարտիկն ինքը նպատակ ունի արագ ապաքինվել ու վերադառնալ մրցաշար։
«Ես տեղեկություն չունեմ Արմանի հետազոտության վերաբերյալ։ Վերջին բանը, որ ինձ հայտնի է, այն է, որ նա պատրաստվում է հետազոտել իր մեջքը՝ պարզելու վնասվածքի լրջությունը և վերականգնման գործընթացը։ Վարդանյանը նրան խորհուրդ է տվել մասնագետների, ովքեր ժամանակին օգնել էին Էդուարդին, երբ նրա մոտ եղել էր կաթվածի վտանգ։ Ողնաշարի խնդիրները պետք է հետևել առավելագույն ուշադրությամբ։ Արմանը լավ շրջապատ ունի, նրանք կվերահսկեն այս գործընթացը։ Ծառուկյանը ցանկանում է հնարավորինս արագ ապաքինվել և կարճ ժամկետում կրկին մենամարտել։ Նա գիտակցում է, որ մեծ հարված է հասցրել կազմակերպությանը և երկրպագուներին ու ցանկանում է վերականգնել իր հեղինակությունը»,- նշել է Ղուլյանը։
Հաղորդվում է, որ Ծառուկյանը մոտ է վերադարձին և հնարավոր է՝ ապրիլի 12-ին Մայքլ Չենդլերի դեմ մենամարտ անցկացնի UFC 314-ում։
Ծառուկյանն MMA-ում անցկացրել է 25 մենամարտ՝ տոնելով 22 հաղթանակ և կրելով 3 պարտություն, մինչդեռ Չենդլերի հաշվին կա 23 հաղթանակ և 9 պարտություն։
«Արցախը փոքր է, բոլորն իրար ճանաչում են: Մարդիկ մեկ առ մեկ գիտեն շրջանային եւ վերադաս…
Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը, 26-ի և…
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կփոխադրեն դեպի Երևանի «Զվարթնոց»…
Այսօր Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի խաղաղության հարցով բանակցությունները, որոնք կանցկացվեն Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ…
Բնականաբար, Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրության մոտ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին…