Լրահոս 24/7

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է Armenian Code Academy կենտրոն

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է տեխնոլոգիական կրթության ոլորտում տարբեր ծրագրեր և դասընթացներ առաջարկող Armenian Code Academy (ACA) կենտրոն։

ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ակադեմիայի հիմնադիր Նարեկ Ասլիկյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել լսարաններում, ծանոթացել ընթացիկ կրթական ծրագրերին և դրանց ուղղություններին։ Նարեկ Ասլիկյանը ներկայացրել է ակադեմիայի գործունեության մանրամասները՝ շուկայի վերլուծությունից մինչև կրթական ծրագրերի մշակման մեխանիզմներ՝ ընդգծելով, որ դրանք կազմվում են աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան՝ լուրջ հետազոտությունների հիման վրա։

Նախարարը կարևորել է տեխնոլոգիական ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստումը և նշել ACA-ի հետ նախարարության ունեցած արդյունավետ համագործակցությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանն ուղղված ACA-ի տեսլականը, պետական քաղաքականության առաջնահերթությունները, տեխնոլոգիական ոլորտի զարգացման 7-ամյա ծրագրի հիմնական ուղղությունները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի համագործակցության միջոցով հիմնարար առաջընթաց ապահովելու հնարավորությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել նոր օրենքի որոշ դրույթներին, որոնք ACA-ի գործունեության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն։ Նարեկ Ասլիկյանը բարձր է գնահատել նոր կարգավորումները, մասնավորապես՝ եկամտային հարկի 60%-ի չափով աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին ոլորտ նոր մուտք գործող աշխատակիցների համար, որը կարևոր է տեխնոլոգիական ոլորտի մասնագետների խրախուսման տեսանկյունից։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները օրենքի կիրարկման շրջանակում:

Քննարկվել են նաև արդեն իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը և հետագա համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ մարզերում համատեղ պիլոտային ծրագրերի իրականացումը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանը։

Armenian Code Academy-ն տեխնոլոգիական կրթության առաջատար կենտրոն է, որի նպատակն է պատրաստել ու վերապատրաստել ՏՏ ոլորտի ապագա և գործող մասնագետներին՝ օգնելով լրացնել աշխատաշուկայում առկա պահանջարկը։

Թիվ 1

Recent Posts

Մեյ Մասկը Dubai AI Week 2025-ի ընթացում ներկայացրել է YoHealth հավելվածը

Դուբայում ապրիլի 22-ին տեղի ունեցած «Արհեստական բանականությունը առողջապահական և սպորտային ոլորոտում» թեմայով պանելային քննարկմանը աշխարհահռչակ…

4 minutes ago

Ներկայումս երկկողմ բանակցություններ են ընթանում ՀՀ-ի հետ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր…

14 minutes ago

Արման Ավանեսյանը՝ սամբոյի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:…

31 minutes ago

Թուրք-հունական «կարգավորումը»՝ նաեւ Հայաստանի հնարավորությու՞ն

Ապրիլի 28-ին Սալոնիկում Հունաստանի եւ Թուրքիայի ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները կհանդիպեն Սալոնիկում: Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին…

51 minutes ago

Բայրամովը կրկին բարձրացրել է ՀՀ սահմանադրության հարցը

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական միության…

1 hour ago

Ռուսաստանն Ուկրաինայում խաղաղության համար խոչընդոտ չէ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Վլադիմիր Պուտինը կհետևի Ուկրաինային հարվածները դադարեցնելու իր կոչին,…

1 hour ago