«Transparency int.» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը, որում ընդգրկված է աշխարհի 180 երկիր։ Կազմակերպության ներկայացրած աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը՝ իր ակտիվում 100-ից ունենալով 47 միավոր։
Զեկույցի համաձայն՝ կոռուպցիայի ընկալման ամենացածր վարկանիշ ունեցող երկրների տասնյակում են
1․ Դանիա (90/100)
2․ Ֆինլանդիա (88/100)
3․ Սինգապուր (84/100)
4․ Նոր Զելանդիա (83/100)
5․ Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Շվեյցարիա (81/100)
8․ Շվեդիա (80/100)
9․ Նիդեռլանդներ (78/100)
10․ Ավստրալիա, Իսլանդիա, Իռլանդիա (77/100)
Տարածաշրջանի առաջատարը Վրաստանն է. 180 երկրների մեջ վաստակած 53 միավորով Վրաստանը զբաղեցրել է աղյուսակի 53-րդ տեղը։ Ադրբեջանը և Ռուսաստանը զբաղեցրել են նույն՝ 154-րդ հորիզոնականը։ Թուրքիան 107-րդն է, իսկ Իրանը՝ 151-րդը։
Հիշեցնենք, որ կոռուպցիայի ընկալման համաթիվն (CPI) արտացոլում է փորձագետների և գործարարների կողմից կոռուպցիայի ընկալման մակարդակի գնահատականն՝ ըստ 100 բալանոց սանդղակի: Որքան բարձր է ինդեքսը, այնքան ցածր է ընկալումը և, համապատասխանաբար, երկրի վարկանիշը։
Նշենք, որ Հայաստանի միավորները նախորդ տարվա համեմատ չեն փոխվել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են…
2025թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետությունը 1899 թվականի և 1907 թվականի «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին»…
2024 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որից 18.397-ը Երևանում: Նախորդ տարվա համեմատությամբ…
Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին և քննարկել և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։…
ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջատար հետազոտությունների վարչությունը (DARPA) հայտնել է արդյունաբերական ընկերություններին, որ նպատակ ունի ստեղծել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից,…