Լրահոս 24/7

Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ, և այժմ որոշումը պետք է կայացնի Բրյուսելը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք երկիրը պետք է սպասի ևս 4 տարի՞ մինչև բանակցությունների մեկնարկը, Կոբախիձեն ասել է, որ դա կախված է Եվրամիությունից, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Այժմ այս որոշման ընդունումը կախված է Եվրոպական միությունից: Մենք պատրաստ ենք դրան։ Միաժամանակ մենք հաստատակամորեն շարունակում ենք երկիրը զարգացնելու և բարեփոխումներ իրականացնելու ուղին։ Այդ կերպ երկիրը կհասնի էլ ավելի մեծ առաջընթացի… ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավումը մեր հետաքրքրությունների մեջ է մտնում։ Եկեք սպասենք և տեսնենք, թե Եվրամիությունը ինչ մոտեցում կընտրի»,- ասել է Կոբախիձեն։

Նա չի հստակեցրել, թե ինչպես է «Վրացական երազանքի» կառավարությունը դրական ազդանշաններ ուղարկում ԵՄ-ին, սակայն վկայակոչել է հաջող տնտեսական զարգացումն ու կայունությունը։

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

15 hours ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

15 hours ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

16 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

17 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

17 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

19 hours ago