Լրահոս 24/7

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ֆանտան-Ջրաբեր, Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ամասիայի, Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների միջհամայնքային, Գյումրի-Բավրա, Մ-2-ից Ջերմուկ քաղաք, Մ-3-ից Շենկանի գյուղ տանող ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի մարզերում, Մարտունի, Գավառ, Վարդենիս, և Դիլիջան քաղաքնեում տեղում է ձյուն։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք), Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է: Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թիվ 1

Recent Posts

Ալեն Սիմոնյանը հանդիպել է իտալացի գործընկերների հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին…

14 minutes ago

Թրամփը հերքել է մայիսի 9-ին Մոսկվա իր այցի մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Մոսկվա թռչել Հաղթանակի օրվա կապակցությամբ։ ՌԴ…

1 hour ago

Հուսով եմ՝ պարոն Մարությանն ինքը կպարզաբանի

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ ավտոբուսների ձմեռային անվադողերի…

17 hours ago

Թրամփը միակ համաշխարհային առաջնորդն է, որ կարող է հասնել խաղաղության Ուկրաինայում. Ռուբիո

Նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի հանդիպում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չգիտենք, թե…

17 hours ago

«Օրեշնիկ»-ի մարտագլխիկները արևի ջերմաստիճան ունեն․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ապագայի տեխնոլոգիաների ֆորումում հայտարարել է, որ «Օրեշնիկ» զենքի մասին խոսում է…

17 hours ago

Շարունակում ենք աշխատել՝ ապահովելու քաղաքի բնականոն կյանքը. քաղաքապետ

ՀՀ քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է. «Այսօր մեր թիմի հետ ձնամաքրման աշխատանքներ…

18 hours ago