2018թ. ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ. այսօր գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն, որպես ցուցանիշ և տոկոսային աճ, գնահատելով էական։
Փաշինյանն ընդգծեց՝ 2024թ. աշխատատեղերը 37.882-ով կամ 5.2 %-ով ավել է 2023թ. համեմատ։
«Այդ աճի դինամիկան տարեցտարի ավելանում է։ Ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ այդ դինամիկան պահպանվում է նաև 2025-ի հունվարին։ Մասնավորապես, 2025-ի հունվարին 2024-ի հունվարի նկատմամբ ունենք 41.124-ով ավելի աշխատատեղ, իսկ 2018-ի հունվարի նկատմամբ՝ 651-ով ավելի»,- ասաց նա։
Վարչապետը նաև ուշադրություն է հրավիրել, որ մի շարք տնտեսական ցուցանիշներ արձանագրվել են հակառակ պատերազմին, կորոնավիրուսի համավարակին, սահմանային սրացումներին, 2021թ. նախընտրական իրավիճակին, ԼՂ շուրջ իրադարձություններին։
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…