Լրահոս 24/7

Ռուսներին ասել ենք՝ ուզո՞ւմ եք վերջ տալ պատերազմին, թե՞ շարունակել այն. Ռուբիո

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն դեմ է այն հայտարարություններին, թե Թրամփի վարչակազմը Ուկրաինային երկրորդ պլան է մղել Ռուսաստանի հետ շարունակվող պատերազմի մասին քննարկումներում։ Պետքարտուղարը այդ խոսակցությունները «ոչ ճշգրիտ» է անվանել։

«Ես կարծում եմ, որ նախագահը զայրացած էր, և դա արդարացի էր, այն փաստարկով, որ մենք, չգիտես ինչու, չենք խոսել Ուկրաինայի հետ»,-ասել է Ռուբիոն չորեքշաբթի Fox & Friends – ի եթերում:

Նա ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կապ է հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս ունեցած զրույցից անմիջապես հետո:

«Ես ներկա էի երկու զանգերին։ Նա անմիջապես զանգահարեց Զելենսկուն»,- ասել է Ռուբիոն։

Լրագրողի հարցին, թե վերջերս նսեմացվել է Ուկրաինայի դերը և բարձրացվել Ռուսաստանինը, Ռուբիոն արձագանքել է, որ նման բան չկա։

«Մենք նրանց [Ռուսաստանին] ասել ենք՝ տղերք, դուք ուզո՞ւմ եք վերջ տալ պատերազմին, թե՞ ցանկանում եք շարունակել: Եթե ցանկանում եք վերջ տալ պատերազմին, մենք կարող ենք խոսել այն մասին, թե ձեր տեսանկյունից ինչ կպահանջվի դրա համար։ Եթե ուզում եք շարունակել պատերազմը, պարզապես ասեք մեզ հիմա»,- ընդգծել է Ռուբիոն։

Ռուբիոյի խոսքով՝ ռուս պաշտոնյաները համաձայնել են հետագա հանդիպմանը, որի ընթացքում երկու կողմերի դիվանագիտական խմբերը կքննարկեն պատերազմը դադարեցնելու հնարավոր պայմանները:

Թիվ 1

Recent Posts

Երբ փակում են Եռաբլուր գնացողների ճանապարհը, դա ամենամեծ անարգանքն է. Ա. Քոչարյան

ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում հանգիստ թողնել Եռաբլուրը։ «Եռաբլուրը սրբավայր է, սովորական գերեզման…

3 minutes ago

Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում մասամբ ազատ են միայն Հայաստանն ու Վրաստանը

Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն հրապարակել է «Ազատությունն աշխարհում - 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների…

36 minutes ago

Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին. Թրամփ

Ուրբաթ ԱՄՆ նախագահը կհյուրընկալի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն։ Սպասվում է, որ ղեկավարները կստորագրեն հանքանյութերի…

55 minutes ago

Պուտինը ԽՍՀՄ սահմանադրության «փոշիները թափ է տալու». Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Եթե…

1 hour ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով…

2 hours ago

ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանի հարցով միջազգային գործընկերներին դիմելու մասին

Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն…

2 hours ago